Դեմենցիան քրոնիկական, այլ ոչ թե սուր բորբոքման հետեւանք է. հետազոտություն

7 հուլիսի, 2018  15:20

Միջին տարիքում հայտնաբերվող քրոնիկական բորբոքումը կարող է տարեցների մոտ դեմենցիայի զարգացման պատճառ դառնալ: Քրոնիկական բորբոքումը նպաստում է նեյրոնների միջեւ կապերի խախտմանը, հայտնում են Johns Hopkins University-ի գիտնականները:

Նրանք վերլուծել են 1532 մարդու տվյալները եւ հանգել այն եզրակացության, որ դեմենցիան զարգանում է քրոնիկական բորբոքային պրոցեսի հետեւանքով, այլ ոչ ամենեւին սուր եւ ժամանակավոր բորբոքման:

Գիտնականների խոսքով՝ քրոնիկական բորբոքման առաջացման վտանգի վրա ազդում է C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը: Այս միացությունն արտադրվում է լյարդում: Եթե սպիտակուցի խտությունը գերազանցում էր լիտրին 3 միլիգրամը, ապա մասնակիցների մոտ նկատվում էին բորբոքման նշաններ:

Մասնագետները նշում են, որ այսօրվա դրությամբ գոյություն չունեն նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման արդյունավետ մեթոդներ, իսկ ահա բորբոքումը թուլացնել հնարավոր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում