Ի՞նչն է մարդկանց ստիպում փորձել նաեւ վեյփ ծխել

9 հուլիսի, 2018  16:54

Համեղ եւ արտասովոր հոտերն են այն գլխավոր պատճառը, թե ինչու են ծխողները կամ չծխողները փորձում եւ սկսում էլեկտրոնային սիգարետներ ծխել: Այս մասին բրիտանացի նարկոլոգները հայտնում են Harm Reduction Journal-ում հրապարակված հոդվածում:

«Մենք ցույց ենք տվել, որ բոլոր «ոչ թութունային» համերը, առանձնապես մրգային բույրերը, վեյփերներին ամենից ավելի են դուրս գալիս, որոնք ավանդական ծխախոտային արտադրանքից ամբողջությամբ անցել են էլեկտրոնային նմանակներին: Համապատասխանաբար, եթե դրանք արգելվեն, ապա նրանց մեծամասնությունը, հնարավոր է, վերադառնա ծխախոտին»,- ասել է Գլազգոյի (Շոտլանդիա) Թմրակախվածության հետազոտական կենտրոնից Քրիսթոֆեր Ռասելը:

Ռասելը եւ նրա գործընկերները էլկտրոնային գոլորշիների երկրպագուների շրջանում ամենամասշտաբային հարցումն են անցկացրել: Նրանք ջանացել են հասկանալ, թե հատկապես ինչն է նրանց ստիպել սովորական թութունից անցնել վեյփի:

Դրան մասնակցել է այսօր ԱՄՆ-ում բնակվող գրեթե 20 հազար վեյփեր, որոնց մի մասը էլեկտրոնային սիգարետ է ծխում մշտապես, իսկ մնացյալը այն փորձել է ընդամենը մեկ կամ երկու անգամ: Ինչպես ցույց է տվել այս հարցումը, բոլոր թունդ վեյփերները ծխել են մրգային կամ «կոնֆետի» համով սիգարետներ: Ոչ մշտապես ծխողների մեծամասնությունը, որոնք օգտագործում են թե՛ ծխախոտ, թե՛ վեյփ, օգտագործել են «ոչ քաղցր» լցոնմամբ լցանյութեր:

Հետաքրքիր է, որ երբեւէ սովորական ծխախոտ չծխած, սակայն վեյփ փորձած մարդկանց թիվը վերջին տարիներին աճել է էլեկտրոնային սիգարետների համար «մրգային» լցանյութերի հանրաճանաչության հետ միասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում