Հայաստանում մեկ տարեկան երեխա է մահացել

18 հուլիսի, 2018  16:28

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արտաշատից մեկ տարեկան երեխա: Այս տեղեկությունը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԲԿ ռեանիմատոլոգիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

Նրա խոսքով՝ 2 ամիս առաջ երեխայի մոտ սուր աղիքային ինֆեկցիա է հայտնաբերվել: Փոքրիկն անհրաժեշտ բուժում է ստացել, սակայն մի քանի շաբաթ հետո նրա ջերմությունը բարձրացել է: «Նա մեզ մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում եւ մահացել է մի քանի ժամ հետո»,- նշեց Չոբանյանը:

Նա հերքեց որոշ լրատվամիջոցների ատարածած տեղեկությունները, որ մեկ տարեկան փոքրիկի մահվան պատճառն է եղել պատվաստումը: «Անցկացված անալիզների համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է հեմոլիտիկ ստաֆիլոկոկ»,- հայտնեց Չոբանյանը:

Նշենք, որ հեմոլիտիկ ստաֆիլոկոկը կարող է տարբեր օրգաններում առաջացնել տարբեր թարախային բորբոքային պրոցեսներ՝ սեպսիս եւ մաշկածածկույթի ախտահարում, էնդոկարդիտ, միզուկի ախտահարում եւ ցիստիտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում