Չափից ավելի ուտելու պատճառն ուղեղի մեջ է

20 հուլիսի, 2018  20:58

Պատճառը, ինչի համար մարդկանց համար այդքան դժվար է հրաժարվել չիպսերի ավելորդ չափաբաժնից կամ կոնֆետների տուփից, կարող է թաքնված լինել նրանց ուղեղում, ավելի ճիշտ՝ դրա՝ սննդային «պարգեւներին» արձագանքի մեջ :

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել են, որ որոշ երեխաների մոտ ուղեղի որոշ մասերն ավելի ուժեղ են արձագանքել են սննդի ընդունմանը, քան՝ դրամական պարգեւներին: Այդպիսի երեխաները չափից ավելի ուտելու հակում են ունեցել, անգամ եթե իսկապես սոված չեն եղել, հայտնում է Appetite ամսագիրը:

Ստացված տվյալները բացատրում են, թե ինչու են որոշ մարդիկ հակված շատ ուտելուն, իսկ ոմանք՝ ոչ, եւ կարող են հուշել, թե ինչպես կանխել ճարպակալումը վաղ տարիքում:

«Եթե մենք կարողանանք ավելին իմանալ սննդին ուղեղի արձագանքի մասին եւ ինչպես դա կապված սննդակարգի հետ, գուցե հասկանանք, թե ինչպես փոխել այդ արձագանքները եւ սննդային վարքը»,- նշել է հոդվածի հեղինակը՝ Շենա Էդայսը Վերմոնտի համալսարանից:

Նրան առաջինն էր հաջողվել հստակ կապ գտնել ուղեղի որոշակի ազդանշանների եւ շատ ուտելու միջեւ: Նրա ուսումնասիրության մեջ 7-ից 11 տարեկան 59 երեխա է մասնակցել: Նրանք բոլորը մի քանի անգամ այցելել են լաբորատորիա:

Առաջին երեք այցելությունների ընթացքում երեխաներին տարբեր տեսակի սնունդ է առաջարկվել՝ պարզելու համար, թե ինչ կերակուր են նրանք ուտում, երբ սոված են, եւ ինչ խորտիկներ են ուտում, եթե կուշտ են: Չափվում էր նաեւ ընդունած սննդի չափը:

Չորրորդ անգամ ՄՌՏ սկանավորում էր անցկացվել: Հետազոտության ընթացքում նրանք համակարգչային խաղ էին խաղում, որտեղ պետք է գուշակեին թվերը: Մինչ խաղի արդյունքներն իմանալը, երեխաներին ասել են, որ ճիշտ պտասխանի համար նրանց գիրք, փող կամ քաղցրավենիք կնվիրեն:

Պարզվել էր, որ այն երեխաները, որոնց ուղեղն առավել ակտիվորեն է արձագանքում սննդի ակնկալիքին, առավել հաճախ են չափից ավելի ուտում: Ընդ որում, երեխայի ավել քաշի առկայությունը կամ բացակայությունն որեւէ դեր չի խաղացել:

Ստացված տվյալները, նշում են հեղինակները, կօգնեն վաղ տարիքում պարզել չափից ավելի ուտելու եւ, հետեւաբար՝ ճարպակալման հակումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում