Քաղցկեղի բուժման համար ոչ ավանդական բժշկությունն ընտրած պացիենտները երկու անգամ ավելի հաճախ են մահանում․ հետազոտություն

21 հուլիսի, 2018  23:47

Օնկոլոգիական հիվանդություններով տառապող պացիենտները, որոնք որոշում են բուժվել միայն ոչ ավանադական (այլընտրանքային) բժշկության միջոցով, երկու անգամ ավելի հաճախ են մահանում, քան նրանք, ովքեր դիմում են սովորական բժիշկների օգնությանը։ Այս մասին ասված է JAMA Oncology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Գիտնականների խոսքով՝ ոչ ավանդական բժշկությանը դիմած պացիենտների շրջանում առավել բարձր մահացությունը կապված է ոչ թե այն հանգամանքի հետ, որ բուժման այդ մեթոդները վնասում են նրանց, այլ այն բանի հետ, որ նրանք հաճախ հրաժարվում են սովորական բուժումից։

Վերջին ժամանակներս բուժման ոչ ավանդական մեթոդներն ավելի տարածված են դառնում, նրանց թվում՝ վիտամին D-ով, կանեփի յուղով սննդային հավելումները եւ ասեղնաբուժությունը, որին պացիենտները դիմում են ավանդական քիմիաթերապիայի, ճառագայթման եւ վիրահատական միջամտությունների հետ մեկտեղ։ Բոլոր այս մեթոդները, մասնագետների խոսքով, կարող են ինչ-որ չափով օգուտներ բերել, բայց միայն եթե կիրառվեն ավանդական բուժման հետ մեկտեղ, ոչ թե դրա փոխարեն։

Սակայն, Յելի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ուռուցնքներ ունեցող շատ պացիենտներ, որոնք բուժում են անցնում, ոչ ավանդական բժշկության պատճառով հրաժարվում են ծայրահեղ դեպքում բուժման մեթոդներից մեկից, որը նրանց խորհուրդ են տալիս բժիշկները, որն էլ կարող է լուրջ վտանգ ներկայացնել այդ պացիենտների առողջությանն ու կյանքին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում