Բազմազավակ կանայք ավելի հաճախ են բախվում տկարամտությանը. հետազոտություն

25 հուլիսի, 2018  14:41

Կանանց շրջանում դեմենցիաի զարգացման հավանականությունը կարող է կապված լինել ծննդաբերած երեխաների թվի հետ. բազմազավակ կանայք այս հիվանդությանն ավելի հաճախ են բախվում, պնդում են Սեուլի համալսարանի գիտնականները:

Նրանք այսպիսի եզրահանգում են կատարել՝ վերլուծելով ավելի քան 3500 հիվանդների տվյալները: Ընդ որում՝ հաշվի են առել ծնունդների, վիժումով կամ աբորտով ավարտված հղիությունների թիվը: Ստուգել են նաեւ կանանց հիշողության որակը եւ մտավոր ընդունակությունների մակարդակը: Պարզվել է, որ 5 եւ ավելի երեխայի ծնունդը 70 տոկոսով մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը: Սակայն եթե հղիությունը ընդհատվել է, հավանականությունը մի փոքր նվազել է:

Պատճառը, հավանաբար, հորմոնալ փոփոխություններն են, որոնք առաջանում են հղիության ժամանակ: Հայտնի է, որ կնոջ մարմնում էստրոգենի մակարդակը սկսում է բարձրանալ հղիության 8-րդ շաբաթից եւ աճում է մինչեւ նորմալը 40 անգամ գերազանցող մակարդակ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում