• Latest news

Հղիների դեպրեսիան կարող է ազդել պտղի ուղեղի վրա

6 դեկտեմբերի, 2013  21:21

Հղիության ժամանակ դեպրեսիայով տառապող կանանց երեխաների ուղեղն այլ կերպ է զարգանում, ինչը կարող է նրանց տագնապային խանգարումների ռիսկի ենթարկել ավելի ուշ տարիքում: Այսպիսի եզրահանգման են եկել Սինգապուրի Ազգային համալսարանի մասնագետները։

Դեպրեսիան բավականին տարածված երեւույթ է հղիության ընթացքում եւ հղիությունից հետո:  Համաձայն ԱՄՆ պետական տվյալների՝ հղի կանանց եւ երիտասարդ մայրերի մոտավորապես  13%-ը տառապում է դեպրեսիայով։

Ազգային համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Անքի Ցյուի գլխավորած հետազոտությանը մասնակցել են 157 հղի կին, ովքեր հղիության 26-րդ շաբաթում պատասխանել են դեպրեսիայի մասին հարցերին: Այնուհետեւ ծննդից երկու շաբաթ անց նորածիններին ուղարկել են ուղեղի սկաներային հետազոտության:

Երեխաների մոտ ուղեղի նշաձեւ կորիզների ձեւերը միանման էին, անկախ այն բանից նրանց մայրերը հղիության ընթացքում ունեցել են ճնշվածության զգացողություն, թե ոչ: Այնուամենայնիվ, հետազոտողները բացահայտել են, որ նշաձեւ մարմինների աջ հատվածում կապերի ունակությունը ավելի ցածր է եղել ավելի դեպրեսիվ ախտանշաններ ունեցած մայրերի երեխաների մոտ: Բայց ռիսկը կարելի է նվազեցնել՝ հղի կանանց ճնշվածության հայտնաբերման համար պարբերաբար ստուգումների եւ արդյունավետ բուժում անցկացնելու միջոցով: Բուժումը ներառում է թարապիա կամ հակադեպրեսանտների ընդունում, կամ երկուսը միասին, տեղեկացնում է CBS News-ը։

Հետազոտության իմաստն այն է,  որ ճնշվածություն զգացող կանայք պետք է խոսեն իրենց բժշկի հետ՝ ռիսկերը գնահատելու համար: Թեթեւ դեպրեսիայի որոշ տեսակներ կարելի է բուժել հոգեթերապիայի միջոցով, այն դեպքում, որ ավելի ծանր դրսեւորումներ ունեցող կանանց կարող են օգնել հակադեպրեսանտները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll