• Latest news

Գիտնականները հերքել են այն կարծիքը, որ ուղեղը մարզելու խաղերը բարելավում են հիշողությունը

31 հուլիսի, 2018  23:30

Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի (University of Western Ontario) կանադացի նեյրոգիտնականները հերքել են այն պնդումները, որ որ ուղեղը մարզելու խաղերը բարելավում են հիշողությունը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Neuropsychologia ամսագրում:

Գիտնականները որոշել են ստուգել, արդյոք ուղեղի մարզման բազմաժամ խաղերը իսկապես կարող են  մեկ այլ, նմանատիպ խաղում առավելություն ապահովել: Փորձի մասնակիցները բաժանվել են 2 խմբի: Մի խմբի մասնակիցները 20 օրվա ընթացքում 13 ժամ շարունակ մարզվել են քառակուսիների նշանի որոնման խաղում, որը փուլ առ փուլ բարդանում էր: Երկրորդ խումբը նմանատիպ մարզումներ չի անցկացրել:

Այնուհետ երկու խմբերի մասնակիցներին առաջարկել եմ խաղ խաղալ, որտեղ անհրաժեշտ էր հիշել ոչ թե նշանները, այլ թվերը: Արդյունքում երկու խմբի մասնակիցները գրեթե նույն արդյունքներ են ցույց տվել:

Այս կապակցությամբ գիտնականներն առաջարկում են ուղեղի աշխատանքի, համապատասխանաբար նաեւ հիշողության բարելավման ավանդական միջոցներ օգտագործել: Դա լավ քունն է, լավ սնունդը, կրթության մակարդակի բարձրացումը: Ժամանակը տեսախաղերին կամ ուղեղի մարզման թեստերին տրամադրելու փոխարեն, մասնագետները խորհուրդ են տալիս զբոսնել մաքուր օդում եւ ընկերների հետ շփվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll