Կոճապղպեղով թեյը կարող է լուծել բերանի տհաճ հոտի խնդիրը

6 օգոստոսի, 2018  14:30

Կոճապղպեղով թեյը կարող է լուծել բերանի տհաճ հոտի խնդիրը: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կոճապղպեղը շնչառությունը թարմացնում է կենսաբանորեն ակտիվ նյութ գինդերոլի շնորհիվ: Այն կոճապղպեղին ոչ միայն բնութագրական հաճելի բույր է տալիս, այլեւ նպաստում է հալիտոզի (բերանից եկող տհաճ հոտի) դեմ պայքարին:

Բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է առաջանալ ծծումբ պարունակող ցնդող միացությունների կողմից՝ բակտերիաների կենսագործունեության արտադրանք: Մինչդեռ մթերքներ գործածելու կամ կոճապղպեղով թեյ խմելու ժամանակ մարդու օրգանիզմում հայտնվելով՝ գինդերոլը բազմապատիկ մեծացնում է ֆերմենտների մակարդակը, որոնք անհրաժեշտ են տհաճ հոտի դեմ պայքարի համար:

Ընդ որում՝ օրգանիզմում այս ֆերմենտները 16-ապատիկ մեծացնելու համար բավարար է մեկ վայրկյանը: Սա են հաստատում Գերմանիայի Մյունխենի տեխնիկական համալսարանի հետազոտությունները:

Կոճապղպեղը կարող է պայքարել նաեւ որոշ մթերքների, օրինակ՝ սուրճի գործածումից հետո երկարատեւ հետհամի դեմ: Այսպիսով՝ կոճապղպեղից միացությունը կարելի է ավելացնել ինչպես ատամի մածուկին, այնպես էլ բերանի ողողման միջոցներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում