Միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը իրավասու մարմնին կոչ է անում խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին ապատեղեկատվություն չտարածել:
Օգոստոսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի տարածքում աֆրիկյան ժանտախտը տարածվել է 2007 թվականին, եւ այսօրվա դրությամբ հանրապետության տարբեր մարզերում գրանցվում են այս հիվանդությունից խոզերի անկման դեպքեր: «Այլ հարց է, որ այդ մասին հրապարակայնորեն չեն խոսում»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին պաշտոնական աղբյուրները տեղեկություններ են տարածում, որոնք մասնագիտական տեսանկյունից անընդունելի են: «Հայտարարվում է այն մասին, որ Հայաստանի տարածքում չի հայտնաբերվել խոզերի աֆրիկյան ժանտախտ: Սակայն 2007, 2008, 2010 եւ 2011 թվականներին Հայաստանը Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպությանը պաշտոնապես իրազեկել է այս հիվանդության բռնկումների գրանցման մասին»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ ապատեղեկատվության տարածումը պետք է կանխի իրավասու մարմինը, ինչպես նաեւ լրատվամիջոցները: «Երբ հայտարարում են, որ Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չի հայտնաբերվել, ապա դա ապատեղեկատվություն է, որը բթացնում է գյուղացիների աչալրջությունը»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ դրանով իսկ նվազում է խոզերի ազատ արածելու, կերի անվտանգության նորմերի եւ այլնի վերահսկողությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր