Երկարատեւ քունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը

8 օգոստոսի, 2018  14:40

Ութ եւ ավելի ժամ տեւողությամբ քունը կարող է մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Դրանից բացի, հետազոտությունների համաձայն՝ 10-ժամյա քունը, 7-ժամյա քնի համեմատությամբ, 30 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը:

Ինչպես հայտնում է News-medical.net-ը, վկայակոչելով Journal of the American Heart Association-ը, հետազոտողները վերլուծել են քնի տեւողության եւ վաղաժամ մահվան ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման միջեւ փոխկապվածությունը: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 74 հետազոտություն, որոնք ընդգրկել են ավելի քան 3 մլն մարդու:

Հետազոտությամբ պարզվել է, որ 10 ժամ տեւողությամբ քունը կաթվածից մահվան հավանականությունը մեծացնում է 56 տոկոսով, իսկ սիրտ-անոթային հիվանդություններից՝ 49 տոկոսով: Հոդվածի հեղինակները համոզված են, որ ստացած տվյալները կարեւոր նշանակություն ունեն նաեւ բժիշկների համար, որոնք պետք է ախտորոշում կատարելիս հիվանդին հարցնեն քնի տեւողության եւ որակի մասին:

Այն դեպքում, եթե հիվանդը նշի, որ քնի տեւողությունը կազմում է 8 եւ ավելի ժամ, անհրաժեշտ է դիտարկել սիրտ-անոթային հիվանդությունների հայտնաբերման սքրինինգային հետազոտության անցկացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում