Գերազանցության զգացումը մեծացնում է տղամարդկանց սեքսուալությունը

11 օգոստոսի, 2018  17:00

Հաղթանակը տղամարդկանց հաղորդում է սեփական սեքսուալության զգացում: Այսպիսի եզրահանգում են կատարել Քեմբրիջի համալսարանից մարդաբաններն ու հոգեբանները, հայտնում է Human Nature-ը:

Փորձարկմանը մասնակցել են 20-ից մինչեւ 30 տարեկան 38 տղամարդիկ: Նրանք պետք է մասնակցեին թիավարության մարզասարքի մրցությանը, որի արդյունքները հետո կեղծվել են, իսկ հաղթողն ընտրվել է պատահական ընտրությամբ՝ անկախ իրական արդյունքներից:

Այնուհետեւ հետազոտողները չափել են փորձարկվողների հորմոնների մակարդակը, ինչպես նաեւ որոշել են ինքնագնահատականի մակարդակը: Պարզվել է, որ նրանց օրգանիզմում, որոնք եղել են հաղթողների թվում, տեստոստերոնի մակարդակը աճել է 4,92 տոկոսով, իսկ նրանց մոտ, որոնք պարտվողների թվում էին, 7,24 տոկոսով նվազել է: Սակայն պարտություն կրած տղամարդկանց մոտ սեփական արժանիքների ընկալումը պոտենցիալ սեքսուալ զուգընկերուհիների աչքում չի փոխվել, եւ նրանք ծանոթությունների համար բաց էին:

Մյուս կողմից՝ հաղթողների թվում հայտնված տղամարդիկ իրենց 6,53 տոկոսով ավելի բարձր են գնահատել որպես սեքսուալ զուգընկեր, քան մինչեւ փորձարկումը: Դրանից բացի, պատահական սեքսուալ կապերի որոնումներում հրապուրիչ կանանց հետ շփում հաստատելու նրանց պատրաստակամությունը 11,29 տոկոսով մեծացել է:

Գիտնականները ծրագրում են հետազոտությունը շարունակել՝ հասկանալու համար՝ նման արդյունքներ նկատվո՞ւմ են մտավոր ոլորտում հաղթելուց հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում