Համակարգչային խաղն օգնում է դեռահասների մոտ զարգացնել կարեկցության ունակությունը

11 օգոստոսի, 2018  22:14

Ամերիկացի հոգեբանների կողմից մշակված տեսախաղն օգնել է դեռահասների մոտ զարգացնել էմպաթիայի հմտությունները՝ այլ անձի վիճակը զգալու ունակությունը: Գիտնականների կարծիքով, էմպաթիայի մարզման համար ստեղծված խաղերը կարող են օգնել մարդկանց, ովքեր դժվարանում են ուրիշների տրամադրությունը որոշելիս, օրինակ, աուտիկ սպեկտրի խանգարումների ժամանակ: Այս մասին նշվում է npj Science of Learning-ի ամսագրում:

Հոգեբան Թամի Կրալը (Tammi Kral) եւ Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանի նրա գործընկերները ստեղծել են «Կայդորի բյուրեղները» (Crystals of Kaydor) անվանումով խաղ, որում մասնակիցներին հարկավոր է շփվել այլմոլորակայինների հետ: Նրանք չգիտեն մարդկային լեզուն, բայց նման ձեւով արտահայտում են իրենց տրամադրությունը, օրինակ ժպիտով կամ խոժոռված հոնքերով: Խաղացողները պետք է որոշեին, թե ինչ զգացումներ է ապրում այլմոլորակայինը՝ զայրույթ, վախ, երջանկություն, զարմանք, զզվանք կամ տխրություն, ինչպես նաեւ դրանց ճիշտ արձագանքել եւ օգնել այլոմոլորակայինին կատարել առաջադրանքը:

11-ից մինչեւ 14 տարեկան 34 դեռահասները խաղացել են «Կայդորի բյուրեղները» խաղը, փորձի մնացած 40 մասնակիցները ստուգողական խումբ էին՝ նրանք խաղում էին Bastion խաղը, որտեղ հարկավոր է մեքենայի ստեղծման համար, որը փրկում է գյուղը, նյութեր հավաքել: Այն չի մարզել էմպաթիկ հմտությունները: Բացի այդ հետազոտղները ֆունկցիոնալ ՄՌՏ-ի օգնությամբ հետեւել են ուղեղի հատվածների ակտիվությանը, որոնք կապված են զգացմունքների մշակման հետ:

Սքանավորման ժամանակ կամավորները հանգստի վիճակում են գտնվել:

Դեռահասները խաղը խաղացել են 2 շաբաթվա ընթացքում, դրա համար օրական միջինում 70 րոպե ծախսելով: Ստուգողական թեստավորումը եւ ֆՄՌՏ-ն անցել են մինչեւ փորձի սկսվելը եւ դրա ավարտից հետո:

Պարզվել է, որ «Կայդորի բյուրեղները» խաղացողների մոտ ընդհանուր առմամբ բարձրացել է ուղեղի ուսումնասիրվող հատվածների համատեղ ակտիվությունը: Ստուգողական խմբի մոտ նման փոփոխություններ չեն հայտնաբերվել: Մասնակիցները, որոնց մոտ նշանակալի փոփոխություններ են նկատվել հատվածների զգացմունքների մշակման ակտիվության հետ կապված, փորձի վերջում նույնպես էմպաթիայի թեստ են անցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում