Վիագրան կարո՞ղ է բուժել սիրտը

20 մայիսի, 2014  16:12

Սիլդենաֆիլը, որն ավելի հայտնի է որպես Վիագրա, համարվում է էրեկտիլ խանգարումների բուժման համար նախատեսված մի դեղամիջոց։ Սակայն այժմ գիտնականները նաեւ սկսել են այն ուսումնասիրել որպես սրտի անբավարարության բուժման մի միջոց։

Համաձայն Բալթիմորում Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականների կատարած նոր հետազոտության արդյունքների՝ Վիագրան կարող է տարբեր ազդեցություններ ունենալ տղամարդկանց եւ կանանց առողջության վրա։ Սիլդենաֆիլը գործում է արյան անոթները ընդլայնելու միջոցով՝ արյան շրջանառությունը մեծացնելու համար. էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ այն օգնում է բարելավել առնանդամի արյան մատակարարումը։

Իրականում դեղամիջոցի ազդեցությունը նման է նիտրատների գործունեությանը, որոնք օգտագործվում են վնասված սրտի արյան մատակարարման բարելավման համար։ Վերջին հետազոտությունները բացահայտել են նաեւ տվյալ դեղամիջոցի ազդեցությունը սրտամկանի վրա։ Այժմ բետա-արգելափակիչները եւ ACE արգելակիչները համարվում են նման դեպքերի համար նախատեսված օպտիմալ բուժման մեթոդ, սակայն նրանք նաեւ ունեն սահմանափակ ազդեցություն թաքնված պաթոլոգիաների դեպքում։

Հետազոտողները ուսումնասիրել են օգտակար կենսաքիմիական կասկադի համար պատասխանատու մոլեկուլը, որը մեղմացնում է հիպերտոնիան եւ այլ սթրեսային հիվանդություններ։ Այս մոլեկուլի գործունեության գոտին հայտնի է որպես ցիկլային մոնոֆոսֆատ գուանոզինա, ինչը որպես կանոն տեղակայված է սրտի հյուսվածքի բջիջների մեջ, սակայն կարող է խախտվել սրտային հիվանդությունների առկայության դեպքում։

Սիլդենաֆիլը ցուցաբերել է էնզիմ PDE5-ի արգելակման կարողություն. էնզիմ PDE5-ը սպառում է պահեստավորված ցիկլային մոնոֆոսֆատ գուանոզինը։ Հետեւաբար, ուսումնասիրվող մոլեկուլի մակարդակի բարձրացումը կարող է օգտակար լինել սրտային հիվանդությունների դեմ պայքարի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում