Կաղամբը կօգնի հաստ աղիի քաղցկեղի դեմ պայքարին

17 օգոստոսի, 2018  14:12

Կաղամբի տարբեր տեսակները կարող են նվազեցնել հաստ աղիի չարորակ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը: MedicalXpress-ը հայտնում է, որ նման եզրակացություն են կատարել բրիտանացի գիտնականները:

Հետազոտության ընթացքում վերլուծվել է մկների օրգանիզմի վրա ինդոլ-3-կարբինոլի ազդեցությունը, որն արտադրվում է սնունդի մեջ կաղամբի տարբեր տեսակներ գործածելիս: Պարզվել է, որ այն ակտիվացնում է արիլային ածխաջրածնային ռեցեպտոր կոչվող հատուկ սպիտակուցը, որի դեֆիցիտը կարող է աղիներում բորբոքումներ եւ օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել:

Այսպիսով, կաղամբի օգտագործումը նպաստում է էպիթելների վերականգնմանը, ինչը զգալիորեն նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Գիտնականները համոզված են, որ սա հաստատում է հաստ աղիի քաղցկեղի եւ սխալ սնվելու միջեւ կապի առկայությունը: Ստացած տվյալները լավատեսության պատճառ են, քանի որ վկայում են օնկոլոգիայի զարգացման վտանգի նվազեցման հնարավորության մասին բանջարեղենով հարուստ սննդակարգի միջոցով»,- նշում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում