Բրիտանուհին 28 տարի ապրել է կոպի տակ գտնվող լինզայով՝ այդ մասին անգամ չկասկածելով

18 օգոստոսի, 2018  13:40

Բրիտանուհին 28 տարի ապրել է կոպի տակ կոշտ լինզայով՝ անգամ այդ մասին չկասկածելով: Դեպքը ներկայացվել է BMJ Case Reports ամսագրում:

28 տարի առաջ փետրագնդակ խաղալիս 14-ամյա դեռահասի ձախ աչքին է դիպչել փետրագնդակը: Այդ ժամանակ նա կրում էր կոշտ կոնտակտային լինզաներ, սակայն փետրագնդակի հարվածից հետո լինզան անհետացել էր: Աղջկա ծնողները որոշել են, որ նա այն կորցրել է: Դրանից հետո բրիտանուհին այլեւս կոշտ լինզաներ չի կրել:

28 տարի հետո՝ արդեն 42 տարեկանում նա ակնաբույժի է դիմել վերին ձախ կոպի ուռածության եւ քորի գանգատով: Բժիշկը նրան ՄՌՏ անցնելու է ուղարկել, եւ սքանավորմամբ կոպի տակ կիստա է հայտնաբերվել:

Կիստան հեռացնելով՝ վիրաբույժները դրա մեջ զարմանքով հայտնաբերել են ամբողջական լինզան: Մասնագետների կարծիքով՝ վաղեմի վնասվածքի հետեւանքով լինզան ընկել է վերին կոպի մեջ եւ այնտեղ է մնացել՝ կնոջը չանհանգստացնելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում