Դեռ հինգ տարի առաջ Հայաստանում տարեկան մոտ 1,100 շնչառական ուղիների քաղցկեղ մոտ 1100 նոր դեպք էին գրանցում, այդ թվում՝ թոքերի քաղցկեղի, իսկ այժմ նոր դեպքերի թիվն ավելացել է տարեկան մինչեւ 1900-ով: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
2016 թվականին երկրում թոքերի, բրոնխների եւ կոկորդի քաղցկեղի 1930 նոր դեպք էր գրանցվել եւ 1.170 մահացության դեպք այդ հվանդությունների պատճառով: 2010 թվականին գրանցվել էր 1318 նոր դեպք, եւ այդ ժամանակից ի վեր այս ցուցանիշն անընդհատ աճում է, իսկ մահացության մակարդակը տատանվում է տարեկան 1050-1200-ի միջեւ, ինչը քիչ չէ Հայաստանի նման փորք երկրի համար:
Փոխնախարարի խոսքով՝ եթե հենց այսօր ծխողների թիվը նվազեցնելու համար ոչինչ չնախաձեռնվի, քաղցկեղով հիվանդների թիվը կշարունակի աճել, եւ դա լուրջ խնդիր կդառնա Հայաստանի համար: Թոքերի եւ այլ շնչառական օրգանների քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնը ծխելն է, եւ այս փաստը ապացուցվել է դեռ 60 տարի առաջ, ինչից հետո բազմաթիվ ուսումնասիրություններ հաստատել են ծխախոտի եւ քաղցկեղի միջեւ կապը:
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցեւը, իր հերթին, նշեց, որ Հայաստանում անցկացված բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երկրում տղամարդկանց կեսից ավելին ծխում է: Ավելի սարսափելի է այն, որ ծխող բնակչության կեսը, այդ թվում՝ երեխաներ, հղի կանայք, տարեցներ, ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:
«Մարդիկ պասիվ ծխելու են ենթարկվում աշխատավայրում, տանը: Նրանք ծխելու են ենթարկվում, երբ հանգստանում են, գալիս են առեւտրի կենտրոն եւ կրկին ենթարկվում են պասիվ ծխելու ազդեցությանը: Այսինքն, այս պահին սա խնդիր է Հայաստանում՝ եւ՛ հաստատություններում, եւ՛ տրանսպորտում, եւ՛ սրճարանում, եւ՛ հյուրանոցում. դու որեւէ տեղ չես կարող թաքնվել ծխից», - ասաց նա:
Էգոր Զայցեւը հիշեցրեց, որ տարեկան մոտ 6 միլիոն մարդ մահանում է ծխելու հետեւանքով առաջացած հիվանդությունների պատճառով: Ավելին, պասիվ ծխելու պատճառով մահանում է մոտ 600 հազար մարդ:
«Սա լուրջ թիվ է. 600 000 մարդ – մի ամբողջ քաղաք – տարեկան մահանում է պասիվ ծխելու պատճառով», - նշեց ԱՀԿ ներկայացուցիչը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում