Հայտնի շվեյցարացի ռադիոլոգը Երեւանում սեմինար եւ վարպետության դաս կանցկացնի

3 սեպտեմբերի, 2018  11:59

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հրավերով Ցյուրիխից Հայաստան է ժամանելու որովայնի օրգանների ճառագայթային ախտորոշման լավագույն մասնագետներից մեկը՝ բժիշկ ռադիոլոգ Խրիստոֆորոս Ստուպիսը:

Սեմինարի ընթացքում նա հանդես կգա դասախոսությամբ եւ կանցկացնի վարպետաց դաս եւ կլինիկական դեպքերի քննարկում:

«Որովայնի օրգանների անհետաձգելի ճառագայթային ախտորոշում» սեմինարը կանցկացվի սեպտեմբրի 15-ին, Իբիս Երեւան Սենթր հյուրանոցում:

Սեմինարի ծրագրին ծանոթացեք այստեղ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում