Սպիտակ աղմուկը վտանգավոր է ականջի օրգանների համար

8 սեպտեմբերի, 2018  12:15

Սպիտակ աղմուկը վտանգավոր է ականջի օրգանների համար: Այսպիսի եզրահանգման են եկել նեյրոկենսաբան Մունա Աթթարհան եւ Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիական համալսրանի (ԱՄՆ) գիտնականները:

Ինչպես հայտնում է Science Alert պարբերականը, սպիտակ աղմուկը հաճախ օգտագործվում է տինիտուսի՝ ականջներում զնգոցի կամ աղմուկի բուժման համար, որը կապված չէ արտաքին աղբյուրի հետ: Դրա առաջացման պատճառներ կարող են լինել ծծումբի խցանումը կամ ուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդությունները: Նրանք, ովքեր չեն կարողանում քնել գլխում մշտական զնգոցի պատճառով, հաճախ դիմում են սպիտակ աղմուկի մեթոդին, այսինքն՝ ջրվեժի, անձրեւի, տերեւների սոսափյունի ձայների ձայնագրության ունկնդրմանը:

Գիտնականները վերլուծել են գիտական հոդվածները, որոնցում ներկայացվել են կենդանիների վրա սպիտակ աղմուկի ազդեցության ստուգման փորձերի արդյունքները: Պարզվել է, որ ոչ վնասվածքային աղմուկի երկարատեւ ազդեցությունը կենտրոնական լսողական նյարդային համակարգում պաթոլոգիական փոփոխություններ է առաջացնում: Ընդ որում՝ այս երեւույթը դիտվել է 60-70 դեցիբել բարձրության մակարդակի դեպքում, որն անվտանգ է համարվում:

Բանն այն է, որ սպիտակ աղմուկը նպաստում է նեյրոնների արգելակման նվազմանը՝ վատթարացնելով ոչ անհրաժեշտ տեղեկատվության զտման ունակությունը:

Միաժամանակ, գիտնականներն ընդունում են, որ ստացած տեղեկությունները անհրաժեշտ է հաստատել մարդկանց մասնակցությամբ նոր փորձերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում