Բուրկինա-Ֆասոյում ազատություն բաց կթողնեն գենետիկորեն ձեւափոխված մոծակներին

8 սեպտեմբերի, 2018  17:26

Բուրկինա-Ֆասոյի կառավարությունը թույլ է տվել ազատություն բաց թողնել գենետիկորեն ձեւափոխված մոծակներին՝ մալարիայից ազատվելու համար:

Սա մալարիա փոխանցող մոծակների ոչնչացման երկարաժամկետ ծրագրի մի մասն է: Աֆրիկայի տարածքում այն կլինի նման առաջին նախադեպը (Բրազիլիայում այսպիսի մոծակներին բաց են թողել դեռեւս 2016 թվականին):

Մալարիան տարածվում է, երբ մակաբույծները վարակում են մոծակներին, իսկ միջատներն արդեն հիվանդությունը փոխանցում են մարդկանց: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ 2016 թվականին մալարիայից մահացել է 445 հազար մարդ, Աֆրիկայում՝ հիմնականում երեխաներ: Եթե նվազեցվեն մոծակների որոշակի տեսակների քանակությունը կամ նրանցից ամբողջությամբ ազատվեն, մալարիայով հիվանդների թիվը կարող է նվազել:

Մոծակները, որոնց հետազոտողները նախատեսում են բաց թողնել Բանա գյուղում, գենետիկորեն ձեւափոխված միանգամայն ստերիլ արուներ են: Դրանք կոչված չեն մալարիան վերացնելու համար, դրանք ավելի շուտ ստեղծվել են, որպեսզի տեղական բնակիչները հավատան գիտական հանրույթին:

Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա Բուրկինա-Ֆասոյի, իսկ ավելի ուշ Մալիի եւ Ուգանդայի հետազոտողները հույս ունեն ազատ արձակել գենային դրայվի մոծակներին: Սյս առանձնյակներին արդեն այնպես կփոխեն, որ նրանք մուտացիաներ կկրեն, որոնք ուղղված են մոծակների թվի նվազեցմանը, եւ այս ձեւափոխված մոծակները հատկապես  դրանք կփոխանցեն իրենց սերունդներին:

Դեռեւս ոչ ոք եւ երբեք գենային դրայվով կենդանիների եւ միջատների ազատ չի արձակել  մի պարզ պատճառով՝ դա վտանգավոր է: Եթե մոծակները, որոնք բաց կթողնվեն հիմա, բերեն որեւէ անսպասելի հետեւանքների, ապա մարդիկ ստիպված կլինեն ընդամենը սպասել, մինչեւ բոլոր միջատները սատկեն: Սակայն երբ ազատ արձակեն գենային դրայվով առանձնյակների, այլեւս ոչ մի բան հետ բերել չի ստացվի: Սակայն հաշվի առնելով մալարիայից մահվան դեպքերի թիվը, փորձարկան հնարավոր հաջողությունը վտանգին արժի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում