Կակղամորթները կարելի է օգտագործել քաղցկեղային հիվանդությունները բուժելիս, պարզել են բրիտանացի գիտնականները: Նրանք հայտնաբերել են, որ կակղամորթներից առանձնացված հատուկ պոլիսախարիդները կարող են փոխարինել դեղային պատրաստուկներին, հայտնում է Daily Mail-ը:
Մանչեսթերի համալսարանի հետազոտողները, մասնավորապես, մի շարք լաբորատոր փորձեր են կատարել Cockles-ի կամ սրտակերպի վրա (երկփեղկանի կակղամորթների ընտանիք): Կենդանիների շաքարի հատուկ պոլիսախարիդները փոխազդել են քաղցկեղային բջիջների հետ: Գիտնականների խոսքով՝ փորձի ժամանակ ուռուցքների չափերը փոքրացել են:
Կենսաբանները պարզել են, որ պոլիսախարիդները «կապվել» են ուռուցքի սպիտակուցներին եւ ներգործել դրանց ակտիվության վրա:
Գիտնականներն ընդգծում են, որ ստացված արդյունքները կարելի է օգտագործել քաղցկեղի տարբեր տեսակների բուժման մեջ: Օրինակ՝ լեյկեմիայի, հաստ աղիքի քաղցկեղի: Նրանց կարծիքով՝ հատուկ թերապիան թույլ կտա փոքրացնել ուռուցքի չափերը եւ ցավերը նվազեցնել:
«Մենք մի ամբողջ շարք դեղեր կստանանք, որոնք հնարավոր կլինի կիրառել բուժման ավանդական մեթոդների հետ»,- ասել է հետազոտության հեղինակ բժիշկ Դեւիդ Փայը:
Գիտնականներն այս թեմայով հետազոտությունները կշարունակեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում