Գոտկատեղի ցավը համարվում է հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկը ամբողջ աշխարհում. դրանով տառապում են միլիոնավոր մարդիկ։ Անդրադառնալով նման լուրջ հիվանդությունով տառապող մարդկանց բուժելու հնարավորություններին՝ Նյու Յորքից հոգեբան Ջեննիֆեր Թեյցը ընդգծում է, որ առկա է մի մեծ կապ մտքի եւ մարմնի միջեւ, որը հույսի մի նոր նշույլ է նման հիվանդների համար, հաղորդում է Fox News-ը։
Նրա հիվանդներից մեկը՝ Շարին, բուժման կուրսեր է ընդունել մեջքի քրոնիկ ցավերի կարգավորման համար, որոնք դեռեւս պատանեկության տարիներին առաջացել են մարմնամարզության պարապունքների ժամանակ ստացած վնասվածքից։ Նա խանդավառությամբ կատարել է շնչառական վարժություններ եւ իր հիվանդությանը սկսել է այլ կերպ նայել։
Մի անգամ Շարին վիճաբանել է իր մայրիկի հետ։ Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ նա զայրույթից ամբողջ ուժով բղավել է մոր վրա։ Հենց նույն օրը նրա մոտ սուր ցավեր են սկսվել։ Սկզբում դժկամությամբ, բայց վերջ ի վերջո նա խոստովանել է, որ զայրույթից նրա ցավերը ավելի սրանում են, եւ այս երկուսը փոխկապակցված են միմյանց հետ։
Համաձայն Ռաշ համալսարանի բժշկական կենտրոնի բժիշկ Ջոն Բերնսի հետազոտության՝ չի կարելի անտեսել զայրույթի պատճառը, քանի որ դրա հետեւանքով ցավը ավելի է սաստկանում։ Բերնսը եւ իր գործընկերները կատարել են մի փորձարկում քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդների շրջանում։ Նրանք պետք է անցնեին համակարգչային լաբիրինթոսով, սակայն ամենադժվար պահին նրանց ընդհատել են ինչ-որ բարկացնող մի պատճառով։ Մասնակիցներից կեսին նախօրոք զգուշացրել էին, որ նրանք չեն կարող ոչինչ ասել, իսկ մյուս կեսը կիսվել է այդ բարկացնող հանգամանքի վերաբերյալ իր ունեցած տպավորություններով։
Հետազոտողները հետեւել են մկանային լարվածությանը, արյան ճնշմանը եւ սրտի զարկերի հաճախականությանը։ Հետաքրքիր է, որ զայրույթից առաջացած ճնշումը հիմնականում ազդել է մկանների վրա՝ առաջացնելով մկանային բարձր մակարդակի լարվածություն եւ ցավեր։
Քրոնիկական հիվանդությունները հաղթահարելու համար ուշադրություն դարձրեք հետեւյալ մի քանի զգայական-ինտելեկտուալ միջոցներին՝ զայրույթը վերահսկելու համար։
1. Մի անտեսեք Ձեր զգացմունքները
Մի քանի րոպե կանգ առեք՝ հասկանալու համար, թե ինչ եք Դուք զգում եւ ինչքանով են ուժեղ Ձեր զգացմունքները։ Օրինակ, եթե Դուք բարկանում եք, փորձեք գնահատել Ձեր զայրույթը 0 մինչ 10 սանդղակին համապատասխան։
2. Հետեւեք Ձեր մտքերին
Մենք բոլորս կարծում նեք, որ մեր մտքերը միակն ու ամենաճշմարիտն են։ Երբեմն զայրույթը կարել է կառավարել՝ փոխելով Ձեր մտքերը։ Օրինակ, եթե Ձեր ղեկավարը մոռացել է Ձեզ շնորհակալություն հայտնել կարեւոր մի շնորհանդեսից հետո, ապա մտածեք այսպես. «նա շատ լարված էր եւ չմտածեց դրա մասին», այլ ոչ թե՝ «այս ինչ անշնորհակալ աշխատանք է»։
3. Խոսեք Ձեր զգացմունքների մասին
Երբ զայրանում եք, մի պարփակվեք Ձեր զգացմունքների մեջ. խոսեք ինչ-որ մեկի հետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում