Կակաոյի հատիկները D2 վիտամինի աղբյուր են. հետազոտություն

26 սեպտեմբերի, 2018  23:45

Կակաոյի հատիկները համարվում են D2 վիտամինի նախկինում անհայտ աղբյուր: Այսպիսի եզրահանգում են կատարել Հալե-Վիտենբերգի համալսարանի եւ Մաքս Ռուբների ինստիտուտի գիտնականները:

Ինչպես հայտնում է EurekAlert!-ը, կակաոյի հատիկները արեւի տակ չորացնելուց հետո դրանց մեջ տեղի է ունենում D վիտամինի պրեկուրսորների փոխակերպում D2 վիտամինի: Գիտնականներն իրենց տեսությունը հաստատել են կակաոյից տարբեր արտադրանքների մաս-սպեկտրաչափական անալիզներով:

Պարզվել է, որ D2 վիտամինի առավել մեծ քանակություն է պարունակվում կակաոյի յուղի եւ սեւ շոկոլադի մեջ, մինչդեռ սպիտակ շոկոլադի մեջ՝ զգալիորեն քիչ:

D խմբի վիտամինները մարդու սննդակարգի անբաժանելի մասն են: D վիտամինով հավելումների կանոնավոր գործածումը նպաստում է գրգռված աղիների համախտանիշի ախտանիշների թուլացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում