Արհեստական առնանդամով բրիտանացին առաջին սեքսից հետո կոմայի մեջ է ընկել

29 սեպտեմբերի, 2018  23:47

Բրիտանացի Էնդրու Վերդլը (Andrew Wardle), ով վերջերս էր վիրահատվել բիոնիկ առնանդամի փոխպատվաստման համար, առաջին անգամ սեքսով է զբաղվել եւ դրանից հետո կոմայի մեջ ընկել, հաղորդում է Metro-ն:

Այն բանից հետո, երբ 45-ամյա Վերդլը առաջին անգամ սեքսով է զբաղվել, նա մեկ շաբաթ տառապել է տենդից եւ փսխումից: Նա եւ իր 28-ամյա զուգընկերուհին՝ Ֆեդրա Ֆաբիանը (Fedra Fabian) կարծել են, որ նա նեյրովիրուսով է վարակվել, սակայն 7 օր անց Էնդրյուն ուշագնաց է եղել միջանցքում եւ ընկերուհին ստիպված շտապ օգնություն է կանչել: Բժիշկները նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա 5 օր կոմայում է եղել:

Բժիշկները եւ Ֆաբիանը շատ են անհանգստացել, որ վատ ինքնազգացողության պատճառը ինտիմ կապն է եղել: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  տղամարդը լեղապարկի հետ կապված խնդիրներ է ունեցել: Այժմ նրան օրգանի հեռացման վիրահատություն է սպասվում:

Վերդլը ծնվել է միզապարկի էքտրոֆիայով եւ էպիսպադեայով՝ շատ հազվագյուտ հիվանդությամբ, որի ժամանակ այդ օրգանը ձեւավորվում է մարմնից դուրս, իսկ առնանդամը կամ լիովին չի ձեւավորվում, կամ ընդհանրապես բացակայում է:

Մինչեւ փոխպատվաստման վիրահատությունը տղամարդը միայն ամորձիներ ուներ: Նման երեւույթը հանդիպում է 20 մլն ծնունդներից միայն մեկի դեպքում: Բժիշկները պրոթեզի ստեղծման համար օգտագործել են Վերդլի ձեռքի մաշկը, նյարդերը եւ մկանները: Վիրահատությունը տեւել է 10 ժամ: Տղամարդը խոստովանել է, որ օրգանը լավ է աշխատում, նա Ֆեդրայի հետ պայծառ ապագայի եւ հնարավոր է երեխաների հույս ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում