Ձեռքի կոտրվածքի ժամանակ ինչպես խուսափել մկանային թուլությունից. փորձագետներ

2 հոկտեմբերի, 2018  13:45

Փորձագետները հայտնել են ձեռքի կոտրվածքի ժամանակ ինչպես խուսափել մկանային զանգվածից կորստից եւ թուլությունից:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, փորձարկման համար 16 ուսանողների խնդրել են 4 շաբաթ ձախ ձեռքի դաստակի հատվածում գիպս կրել: Փորձարկվողներից կեսը, միաժամանակ, մարզել է իր աջ ձեռքը՝ կիրառելով մկանների աճեցման ուժային վարժություններ:

Պարզվել է, որ այն ուսանողները, որոնք չեն մարզվել, փորձարկման ժամանակ կորցրել են ձախ ձեռքի ուժի գրեթե 20 տոկոսը եւ մկանային ծավալի մոտ 3 տոկոսը: Մինչդեռ այն փորձարկվողներին, որոնք մարզել են աջ ձեռքը, հաջողվել է պահպանել ձախ ձեռքի ուժն ու մկանային ծավալը:

Գիտնականները սա բացատրում են խաչաձեւ ուսուցման ֆենոմենով: Աջ ձեռքի ծալվող մկանների մարզումը տոնուսի մեջ է պահել ձախ ձեռքի դաստակի ծալվող մկանները: Գիպսի տակ, ամենայն հավանականությամբ, տեղի են ունեցել ոչ մեծ մկանային կծկումներ, որոնք էլ մկանները տոնուսի մեջ են պահել:

Մինչդեռ, բացվող մկանների դեպքում նման պատկեր չի դիտվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում