Որքա՞ն ջուր պետք է խմել՝ ցիստիտի կրկնությունից խուսափելու համար

3 հոկտեմբերի, 2018  23:40

Գիտնականները գտել են հարցի պատասխանը, թե օրական որքա՞ն ջուր է պետք խմել՝ ցիստիտի կրկնակի զարգացումից խուսափելու համար:

Մասնագետները հիշեցնում են, որ 75 տոկոս դեպքերում առաջնային ցիստիտից հետո կանանց մոտ մեկ տարվա ընթացքում այն կրկնվում է: Ամերիկացի գիտնականների հետազոտության համաձայն, որը հրապարակվել է JAMA-ում, կանայք, որոնք մեկ տարվա ընթացքում օրական 6 բաժակ ջուր են խմել, 50 տոկոսով քիչ են բախվել կրկնակի ցիստիտի խնդրի:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ մեծ քանակությամբ ջրի օգտագործումը հանգեցնում է միզապարկից մանրէների դուրսբերմանը:

Հավելենք, որ 6 բաժակ ջուրը շուրջ 1,5 լիտր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում