4 ամենաքաղցկեղածին մթերքները

8 հոկտեմբերի, 2018  10:47

Շատ դեպքերում քաղցկեղի զարգացումը կապում են մարդու կենսակերպի՝ ծխելու, ալկոհոլային խմիչքները չարաշահելու, ոչ բավարար ֆիզիկական ակտիվության եւ իհարկե, սննդի հետ, որը մարդն օգտագործում է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա առավել հայտնի քաղցկեղածին մթերքները:

Վերամշակված միս

Կարմիր միսը համարվում է 2А խմբի քաղցկեղածին՝ այսինքն հնարավոր քաղցկեղածին մթերք: Առավել վնասակար մթերքներն են՝ երշիկը, նրբերշիկը, խոզաապուխտը, բեկոնը եւ այս շարքի վերամշակված մսից պատրաստված սննդի այլ տեսակները: Մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ այս մթերքների կանոնավոր օգտագործումը կապված է հաստ եւ ուղիղ աղիքների քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ:

Ծխահարված մթերքներ

Ծխահարման ժամանակ անգամ ամենաօգտակար մթերքը իր մեջ բենզապիրեն է հավաքում՝ այրման ժամանակ արտադրվող կիսացիկլիկ ածխաջրածին, որը մարդու օրգազնիմի վրա կարող է ազդել ինչպես քաղցկեղածին նյութը: Հենց այդ պատճառով ածխահարված մթերքներն օգտագործելն անցանկալի է:

Ալկոհոլ

Ալկոհոլն այսօր նույնպես համարվում է քաղցկեղածին նյութ: Վտանգավոր է ոչ միայն դրանում պարունակվող էթանոլը, այլեւ ացետալդեգիդը՝ նյութ, որն առաջանում է օրգանզիմի կողմից դրա յուրացման եւ քայքայման ժամանակ:Ացետալդեգիդը, ինչպես պարզել են մասնագետները, կուտակվում է նախեւառաջ թքի մեջ, ուստի ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է բերանի խոռոչի, կերակրափողի, վերին շնչուղիների եւ ստամոքսի քաղցկեղին: Կանանց մոտ ացետալդեգիդը քաղցկեղածին ազդեցություն է ունենում սեռական համակարգի օրգանների վրա:

Տաք թեյ

Թեյն ինքնին, եթե իհարկե որակյալ է, ոչ միայն քաղցկեղածին չէ, այլեւ օգտակար է առողջության համար: Սակայն տաք թեյն այլ բան է: Տաք թեյը կարող է անդառնալի վնաս հասցնել բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի լորձաթաղանթին: Պատահական չէ, որ այն շրջաններում որտեղ ընդունված է ամեն ինչ տաք ուտել եւ խմել, այս օրգանների քաղցկեղային հիվանդությունների բարձր վիճակագրություն է նկատվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում