Նեանդերթալացիների գեները Homo sapiens-ի օրգանիզմին օգնում են դիմադրել ՄԻԱՎ-ին եւ С հեպատիտին

8 հոկտեմբերի, 2018  13:48

Նեանդերթալացիների գեները Homo sapiens-ի օրգանիզմին օգնում են դիմադրել ՄԻԱՎ-ին, С հեպատիտին եւ այլ վիրուսների: Այսպիսի եզրակացություն են կատարել Սթենֆորդի համալսարանի մասնագետները:

Ինչպես հայտնում է Cell ամսագիրը, հետազոտության շրջանակում գիտնականները հավաքել են ժամանակակից մարդու 4500 գեներ, որոնք մասնակցել են վիրուսների դեմ իմունային պայքարին: Դրանց թվում են եղել 152 նեանդերթալական գեներ, ըստ որում՝ բոլորը մասնակցում են A գրիպի վիրուսի, C հեպատիտի եւ ՄԻԱՎ-ի հարձակմանն իմունային պատասխանին: Քանի որ դրանք դասվում են ռետրովիրուսների շարքին, ապա իրենց ժառանգական տեղեկատվությունը պահպանում են ոչ թե ԴՆԹ-ում, այլ ՌՆԹ-ում:

Հետաքրքիր է այն փաստը, որ այս 152 գեներն առկա են միայն եվրոպոիդ ռասայի մարդկանց մոտ: Սա կարող է վկայել կա՛մ այն մասին, որ նեանդերթալացիները Homo sapiens-ի հետ բազմիցս խաչասերվել են Եվրոպայի տարբեր կետերում, կա՛մ այն մասին, որ այլ տարածքներում հանդիպել են ուրիշ վիրուսներ, ինչի հետ կապված գիտնականների հայտնաբերած էվոլյուցիոն պաշտպանությունը պարզապես անհրաժեշտ չէր:

Բացառված չէ նաեւ, որ սա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այսօրվա դրությամբ՝ գենետիկները եվրոպոիդ ռասայի գեների մասին ավելի ընդարձակ տեղեկություններ ունեն, քան այլ ռասաների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում