Մայրերը դոնորի ձվաբջիջներից ծնվածներին հարազատ երեխաներից ավելի քիչ են սիրում

11 հոկտեմբերի, 2018  10:45

Դոնորի ձվաբջիջներից երեխաներ ծնած կանայք փոքրիկների հետ սերտ զգայական կապ չեն հաստատում եւ նրանց ավելի քիչ են սիրում, քան հարազատ երեխաներին: Այսպիսի եզրահանգման են եկել Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը ներգրավվել է 85 ընտանիք, որտեղ կանայք հղիանալու եւ երեխա ունենալու համար օգտվել են դոնորի ձվաբջիջներից: Կանայք խոստովանել են, որ չեն կարողանում երեխաների նկատմամբ կենսաբանական կապվածություն զգալ, որոնք իրենց 100-տոկոսանոց հարազատ չեն: Մայրիկները մի կողմից սիրում եւ խնամում են «փորձանոթային» փոքրիկներին, մյուս կողմից՝ ոչ այնքան ուժգին ու անկեղծ:

Այսպես՝ հետազոտողները պարզել են, որ կանայք պակաս զգայուն են իրենց «փորձանոթային» փոքրիկների ժպիտի եւ աչքերով շփում հաստատելու նրանց փորձերի հանդեպ: Այս երեխաներն իրենց կողմից մայրերին հազվադեպ են ներգրավում խաղերին, հազվադեպ են նրանց պարզում սեփական խաղալիքները: Գիտնականների կարծիքով՝ նման վարքագիծը կապված է զգայական, այլ ոչ թե կենսաբանական ասպեկտների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում