Պարզվել է, որ եվրոպացիներն ու ասիացիները օրգազմը տարբեր կերպ են արտահայտում, բայց ահա ցավը՝ միանման: Գլազգոյի համալսարանի հոգեբանների անչափ արտասովոր հետազոտությունը հրապարակվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի PNAS ամսագրում:
Փորձարկման համար ստեղծվել է դեմքի արտահայտության իմիտացիայի համակարգչային ծրագիր՝ 42 շարժումներից կազմված: Դրանց թվում էր՝ հոնքերի եւ շրթունքների մկանների դիրքը: Այնուհետեւ հարցում է անցկացվել 40-ական կանանց եւ տղամարդկանց շրջանում, որոնք պատկանում են տարբեր մշակույթների՝ եվրոպական եւ ասիական, թե իրենց կարծիքով՝ մոդելավորված դեմքերը ինչ զգացումներ են արտահայտել: Պարզվել է, որ եվրոպացիներն ու ասիացիները օրգազմը տարբեր կերպ են արտահայտում, բայց ահա ցավը՝ միանման:
Այսպես՝ արեւմտյան մշակույթի ներկայացուցիչները օրգազմի պահին աչքերը լայն բացում են, նաեւ բերանն են բացում, մինչեռ արեւելյան Ասիայի երկրների մարդիկ շրթունքները սեղմում են եւ դրանք ձգում թեթեւակի ժպիտով:
Միեւնույն ժամանակ, եվրոպացիներն ու ասիացիները նույն կերպ են ընկալում դեմքի ցավի արտահայտությունը. իջեցված հոնքեր, կնճռոտած քիթ եւ փոքր-ինչ կկոցած աչքեր՝ այտերի վերին հատվածի լարվածության հաշվին:
Գիտնականների կարծիքով՝ փորձի արդյունքներն ակնհայտ արտացոլում են հիացմունքի եւ հաճույքի դրսեւորման հարցում երկու մշակույթների տարբերությունը հանրության մեջ ընդունելի նորմերի տեսանկյունից: Այսպես՝ արեւմտյան մշակույթում մարդիկ գնահատում են դրական գրգռված վիճակը, օրինակ՝ ուրախալի-հուզումնալի արձագանքը եւ խանդավառության դրսեւորումը: Սա առավել հաճախ ասոցացվում է լայն բացված աչքերի եւ բերանի շարժումների հետ:
Միաժամանակ, ասիական մշակույթի մարդիկ գնահատում են զգացմունքների զուսպ դրսեւորումը, ինչը հաճախ արտահայտվում է սեղմված շրթունքների թեթեւակի կիսաժպիտով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում