Մարիխուանայի հանդեպ սերը կնոջը հասցրել է հազվագյուտ հիվանդության

18 հոկտեմբերի, 2018  12:18

Մարիխուանայի հանդեպ սերը երիտասարդ կնոջ համար թանկ գին է ունեցել: Ռոչեսթերից 27-ամյա կինը մեկ տարում 6 անգամ հոսպիտալացվել է մշտական ործկման եւ փորացավերի գանգատներով, հայտնում է The Daily Mail-ը:

Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում ախտորոշում կատարել, մինչեւ կինն, ի վերջո, հայտնել է, որ 20 տարեկանից մարիխուանա է օգտագործում, իսկ վերջին տարում «խոտ» ծխելը դարձել է ամենօրյա զբաղմունք: Սա բժիշկներին օգնել է պարզել, որ նա տառապում է հազվագյուտ կանաբինոիդային հիպերեմիայի համախտանիշով (CHS): Սա քիչ հայտնի հիվանդություն է եւ դրսեւորվում է մարիխուանայի սիրահարների մոտ առանց որեւէ պատճառի մշտական ործկմամբ:

CHS-ն վերջերս է հայտնաբերվել, եւ որքանով հայտնի է՝ առաջանում է  կանաբիսի երկարատեւ գործածմամբ: Համախտանիշը զարգանում է նրանց մոտ, ովքեր «խոտը» ծխում են ամսական 20 անգամից ոչ պակաս: CHS ախտանշաններն են սրտխառնոցի նոպաները, ործկումը եւ փոսրացավերը: Չնայած մինչ օրս չի հետազոտվել, թե CHS-ով քանի մարդ կա, մասնագետները չեն բացառում, որ խոսք կարող է գնալ միլիոնավոր մարդկանց մասին:

Այսպես՝ 2015 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Կոլորադոյում ցիկլիկ փսխման դեպքերի թիվը կրկնապատկվել է մարիխուանայի օրինականացումից հետո: Համանման իրավիճակ է նաեւ այն երկրներում, որտեղ կանաբիսի գործածումն օրինական է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում