• Latest news

Ծխելն անեւրիզմայի պատռման ռիսկի գործոն է

26 մայիսի, 2014  14:37

Չնայած տարածված կարծիքի, գլխուղեղում անեւրիզմայի փաստացի չափը այդքան էլ կապված չէ նրա պատռվելու հավանականության հետ։  Ըստ հետազոտողների՝  դրա փոխարեն ծխելը կարող  է իրական վտանգ լինել հատկապես տղամարդկանց համար, հայտնում է Medical Daily-ին։

Բացառիկ հետազոտության շրջանակներում փորձագետների մի խումբ վերահսկել է անեւրիզմայով հիվանդ մարդկանց իրենց ողջ կյանքի ընթացքում։ Նրանք պարզել են, որ անեւրիզմայի բոլոր դեպքերի գրեթե մեկ երրորդը եւ փոքր անեւրիզմաների մեկ չորրոդը, այսպես թե այնպես, պատռվում են հիվանդի կյանքի ընթացում։ Սա ավելի հաճախ հանդիպում է  7մմ տրամագծով անեւրիզմա ունեցող ծխող կանաց մոտ։

Իսկ ինչ վերաբերում է տղամարդկանց՝ անեւրիզմայի չափը մեծ դեր չունի դրա պատռման վտանգի մեծացման մեջ, սակայն ծխելը, ինչպես կանանց դեպքում, զգալիորեն բարձրացնում է ռիսկի  գործոնը։ Չծխողների մոտ  անեւրիզմայի պատռման վտանգը ավելի քիչ է։

«Սա չի նշանակում, որ չծխոխ տղամարդկանց մոտ անեւրիզման երբեք չի պատռվում, բայց վտանգը շատ ավելի քիչ է, քան կարծում էին նախկինում։ Հետեւաբար, եթե հիվանդը ծխում է, ապա  բուժումը այդքան էլ ազդեցիկ չի լինի»,- ասել է հետազոտող դոկտոր Սեպպո Յուվելան։

Գլխուղեղի զարկերակի անեւրիզման բնութագրվում է ուղեղի զարկերակի տեղային ընդլայնումներով։ Մայո կլինիկայի տվյալներով, երբ  անեւրիզման պատռվում է, ուղեղում սկսվում է արյան զեղում։ Սա կյանքի համար շատ վտանգավոր է եւ պահանջում է անհապաղ բուժօգնություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll