Յուղոտ ձկան գործածումը մեծացնում է կենսաթոշակային տարիքում լավ առողջության հավանականությունը

20 հոկտեմբերի, 2018  10:45

Յուղոտ ձկով հարուստ սննդակարգը մեծացնում է կենսաթոշակային տարիքում լավ առողջության հավանականությունը:

Ավելի քան 2500 կենսաթոշակառուների մասնակցությամբ անցկացված հետազոտությունը վկայում է այն մասին, որ օմեգա-3 ճարպերով հարուստ մթերքներ գործածող մարդկանց շրջանում 24 տոկոսով փոքր է այնպիսի հիվանդությունների զարգացման վտանգը, ինչպիսին են դեմենցիան, քաղցկեղը եւ սրտի հիվանդությունները, հայտնում է The Daily Mail-ը:

Հագեցած ճարպաթթուներ են պարունակվում ծովամթերքում՝ սաղմոնի, թյունիկի եւ սարդինայի մեջ, որոնք դրական են ազդում ուղեղի, սրտի եւ տեսողության վրա: Այսպիսով, օմեգա-3 ճարպերով հարուստ սննդակարգը օգնում է կարգավորել արյան ճնշումը, սրտի ռիթմը եւ պայքարել բորբոքային պրոցեսների դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում