Հարցրու բժշկին. Անորակ կոշիկները եւ ծանր պայուսակը կարո՞ղ են սկոլեոզ առաջացնել

21 հոկտեմբերի, 2018  20:38

Այսօրվա մեր հաղորդման հյուրն է մանկական վնասվածքաբան Արա Անթառանյանը: Նա պատասխանում է հետեւյալ հարցերին.

Անցյալում ընդունված կարծիք կար, որ օստեոխոնդրոզը տարեցների հիվանդությունն է, սակայն այսօր այն դեռահասների հիվանդություն է համարվում։ Իրականում ի՞նչ է օստեոխոնդրոզը եւ ո՞ւմ է ախտահարում։ Ինչպե՞ս են փոխկապված դասասեղանը եւ երեխաների ողնաշարի հետ կապված խնդիրները։ Իսկ ինչպե՞ս է ողնաշարի առողջության վրա ազդում դպրոցական ուսապայուսակը՝ նրա չափը եւ քաշը։ Երեխաներն ինչպիսի՞ կոշիկ պետք է հագնեն ողնաշարի առողջության պահպանման համար։ Կարո՞ղ է հարթաթաթությունը ողնաշարի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Ո՞ր մարզաձեւերն են երեխաների մոտ առավել հաճախ վնասվածքներ առաջացնում։ Ասում են՝ երեխաների մոտ կոտրվածքներն ավելի արագ են ապաքինվում, քան մեծահասակների մոտ. այդպե՞ս է արդյոք։ Հայաստանում սկոլեոզը որքանո՞վ է տարածված երեխաների եւ դեռահասների շրջանում։ Ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել սկոլեոզը: Ինչպե՞ս են բուժում սկոլեոզը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում