✕

Գիտնականները մոտ են մարդկային ուղեղի ստեղծմանը

23 հոկտեմբերի, 2018  22:08

Tufts University-ի գիտնականները մարդու ցողունային բջիջներից աճեցրել են այսօր ամենակատարյալ նեյրոցանցերից մեկը: Սա եռաչափ մոդել է, որը, գիտնականների խոսքով, «նմանակում է ուղեղի կառուցվածքային եւ ֆունկցիոնալ որակները եւ նեյրոնային ակտիվություն ցուցադրում»:

Նեյրոցանցի այս տարբերակը հաջողվել է ստանալ անցած տարիների մշակումների զարգացման շնորհիվ: Այդ ժամանակ գիտնականներն աճեցրել էին գլխուղեղի եռաչափ մոդել՝ օգտագործելով ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջներ: Սա հնարավորություն է տվել ստեղծելու հյուսվածքների եւ նյարդային բջիջների տարբեր տեսակներ, որոնք փոխազդել են այնպես, ինչպես իսկական գլխուղեղում: Իսկ հիմա մասնագետները հավելել են ֆիբրինի եւ ֆիբրինոգենի թելերից հենք, ըստ որոնց տեղի է ունենում բջիջների տեղաբաշխումը:

Նոր մոտեցման շնորհիվ հնարավոր է պլյուրիպոտենտ ցողունային բջիջներն անմիջապես ինտեգրել եռաչափ կառուցվածքին՝ շրջանցելով նեյրոնային դիֆերանցացման նախկին փուլերը եւ ստանալով երկարակյաց կուլտուրաներ:

Մասնագետների խոսքով՝ բժիշկները եւ գիտնականները նման նեյրոցանցերի շնորհիվ կկարողանան նոր դեղերն ավելի արդյունավետ եւ ավելի արագ թեստավորել, ինչպես նաեւ հետազոտել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները:

Այս մշակումը ներկայացված է ACS Biomaterials Science & Engineering գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում