• Latest news

Բժիշկներն առնանդամ են ստեղծել առանց արական եւ իգական սեռական օրգանների ծնված տղամարդու համար (ֆոտո)

29 հոկտեմբերի, 2018  23:45
Բժիշկներն առնանդամ են ստեղծել առանց արական եւ իգական սեռական օրգանների ծնված տղամարդու համար: Հիվանդը 23-ամյա Անիք Սոնին է, հայտնում է The Daily Mail-ը: Արական օրգանը ստեղծելու համար բժիշկներն օգտագործել են Անիքի ձեռքի մաշկը: Երիտասարդ տղամարդը էրեկցիան ստանում է պոմպի միջոցով:

Ինտերսեքսուալությունը մարդկանց մոտ սեռական նշանների տարատեսակություն է, որը չի մտնում սեռի մասին ավանդական բինարային պատկերացումների մեջ: Փորձագետների գնահատմամբ՝ բնակչության 0,05-1,7 տոկոսը ծնվում է ինտերսեքս տարատեսակով:

Ըստ ԴՆԹ անալիզի, որը կատարվել է Անիքի ծնվելուց հետո, նա տղամարդ է, քանի որ ունի XY քրոմոսոմներ: Նա իր առաջին վիրահատությանը ենթարկվել է 4-ամսական տարիքում:

Անիքը ստիպված էր հորմոններ խմել, ինչպես նաեւ մի շարք վիրահատությունների ենթարկվել: Բիոնիկ առնանդամ ստեղծելուց հետո նրա մոտ որոշ բարդություններ են զարգացել, սակայն հիմա բոլոր դժվարությունները հետեւում են մնացել, եւ տղամարդը կարող է սեքսով զբաղվել:

Անիքը խոստովանում է, որ նախկինում դժվարանում էր հասարակությանն ադապտացվել, թե՛ նա, թե՛ նրա ընտանիքը ջանացել են նրա ինտերսեքսուալության մասին չազդարարել: «Ես հանկարծ հասկացա, որ չպետք է ամաչեմ այն հանգամանքից, թե ինչպիսին եմ ծնվել: Ես նորմալ եմ, ուղղակի արտասովոր եմ»,- ասում է Անիքը:

Հիմա երիտասարդը, սեփական խոստովանությամբ, բիոնիկ առնանդամի շնորհիվ իրեն իսկական կիբորգ է զգում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll