Այսօր ցրված սկլերոզի դեմ պայքարի Համաշխարհային օրն է

27 մայիսի, 2014  14:04

Մայիսի 27-ին ցրված սկլերոզի (ՑՍ) դեմ պայքարի Համաշխարհային օրն է, որը նշվում է ցրված սկլերոզի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։

Առաջին անգամ այս հիվանդությունը արձանագրվել է 1835թ. ֆրանսիացի բժիշկ Ժ. Կրյուվելյեի կողմից։ Ավելի ուշ բժիշկները նորից բախվել են նման դեպքերի հետ, իսկ 1868թ ֆրանցիացի նյարդաբան Ժ. Շարկոն ամփոփել է ցրված սկլերոզի պաթոմորֆոլոգիական ախտանշանները  եւ սկսել է մշակել դրա ախտորոշման չափորոշիչները։

Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ վնասվում է ուղեղի (ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի) նյարդային հանգույցների միելինային թաղանթը։ Այս հիվանդության առաջացմանը պատճառները դեռեւս հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ հիմնականում այս հիվանդությունը հանդիպում է 20-40 տարեկան երիտասարդ մարդկանց մոտ եւ հաճախ կարող է հաշմանդամություն առաջացնել, այդ պատճառով ցրված սկլերոզը չի կարող մեկ ընտանիքի խնդիր լինել. սա համամարդկային խնդիր է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում