Տղամարդը բժիշկներին զարմացրել է արյունե արցունքներով (ֆոտո)

2 նոյեմբերի, 2018  13:45

Իտալիայում 52-ամյա տղամարդը բժիշկներին զարմացրել է արյունե արցունքներով:

Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, տառապում է հեմոլակրիայով (արցունքների հետ արյան արտազատմամբ), հայտնում է The Daily Mail-ը: Հեմոլակրիա կարող են առաջացնել արցունքագեղձերի եւ արտասուքի ծորանների ուռուցքները, վնասվածքները, ինֆեկցիաները եւ այլ հիվանդություններ:

Տղամարդն արյունե արցունքներով արտասվել է, ընդհանուր առմամբ, մի քանի ժամ: Ընդ որում՝ նախկինում նա չի տառապել ո՛չ քթի, ո՛չ լնդերի արյունահոսությամբ: Հետազոտության ընթացքում բժիշկները նրա մոտ ոչ մի նորագոյացություն չեն հայտնաբերել: Արդյունքում նրան աչքի կաթիլներ են նշանակել, որոնք նշանակվում են գլաուկոմայի եւ աչքի ճնշման իջեցման բուժման համար:

Այս դեպքը ներկայացվել է New England Journal of Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում