Ինչպե՞ս է տարիքի հետ իրականում դեմքը փոխվում

3 նոյեմբերի, 2018  10:44

Ծերանալուն զուգընթաց մարդու դեմքն ավելի անհամաչափ է դառնում. ամեն 10 տարին մեկ շեղումը կազմում է 0,06 մմ: Նման անսպասելի եզրակացությունների են եկել Mount Auburn Hospital-ի (ԱՄՆ) գիտնականները:

Նրանք եռաչափ թվային համակարգով հետազոտել են 191 կամավորների դեմքերը (4 ամսականից մինչեւ 88 տարեկան): Պարզվել է, որ ժամանակի ընթացքում մարդկանց դեմքն իսկապես դառնում է անհամաչափ:

Փոփոխությունները հիմնականում դրսեւորվում են դեմքի ստորին հատվածի երկու երրորդում (հոնքերից մինչեւ քիթ եւ քթից մինչեւ ծնոտ): Ընդ որում այս փոփոխությունները կապված չեն մարդկանց ռասայի եւ սեռի հետ:

Ի դեպ, կանանց արտաքինի վրա կարող է ազդել նաեւ ծննդաբերած երեխաների թիվը: Ըստ գիտնականների, եթե կինը ցանկանում է ավելի երկար ժամանակ երիտասարդ մնալ, ցանկալի է, որ նա երկու երեխա ունենա. հղիությունը, կրծքով կերակրելը, երեխային հոգ տանելը արագացնում են օրգանիզմի ծերացումը: Ըստ գիտնականների, շատ երեխաներ ունեցող կանանց մոտ ավելի վաղ են առաջանում կնճիռները եւ մաշկի գույնը մգանում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում