Ներծծվող ասեղները կարող են աչքերի բուժման նոր միջոց դառնալ (ֆոտո)

15 նոյեմբերի, 2018  22:04
Գիտնականները նոր գյուտ են ներկայացրել, որը հիմնովին շրջում է աչքերի հիվանդությունների բուժման մասին պատկերացումը: Medical Express-ը հայտնում է, որ ներծծվող ասեղներն արդեն հաջողությամբ թեստավորվել են կրծողների վրա:

Աչքի մեջ դեղամիջոցներ հասցնելու ավանդական մեթոդներն են աչքի կաթիլները կամ ներարկումները: Կաթիլների արդյունավետությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես ցանկալի կլիներ, իսկ ահա ներարկումները կարող են որոշակի վտանգներ պարունակել:

Մինչդեռ ներծծվող ասեղներն առավել արդյունավետ են «գործում». առաջին փուլում դրանք աչքի մեջ են հասցնում մեծ դեղաչափ, իսկ երկրորդ փուլում՝ ներծծվելով աստիճանաբար ազատում են մնացյալ դեղաչափը:

Ինքը սպեղանին կազմված է հիմքից եւ միկրոասեղներից: Աչքի մակերեւույթին սպեղանին տեղադրելիս աչքի հեղուկը թափանցում է հիմքի եւ միկրոասեղների միջեւ եղած տարածություն՝ լուծելով դրանք ամրացնող նյութը: Դրանից հետո սպեղանին հեռացնում են, իսկ միկրոասեղները թողնում են եղջերաթաղանթի մեջ, որտեղ դրանք աստիճանաբար, մի քանի օրում ներծծվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում