• Latest news

Կինը կարողացել է երեխա ունենալ հարազատ մոր արգանդի փոխպատվաստումից հետո (ֆոտո)

16 նոյեմբերի, 2018  12:00
Հնդկաստանի բնակիչ 28-ամյա Մինակաշի Վալանը կարողացել է ճանաչել մայրանալու բերկրանքը այն բանից հետո, երբ նրա հարազատ մայրը նրա համար դարձել է արգանդի դոնոր:

The Daily Mail-ը հայտնում է, որ մինչ այդ Մինակաշին մի քանի աբորտ էր կատարել եւ վիժում ունեցել: Նա ստիպված էր հղիությունն արհեստականորեն ընդհատել բարդությունների զարգացման պատճառով: Միաժամանակ, աբորտներից մեկի ժամանակ վնասվել է նրա արգանդը:

Երիտասարդ ընտանիքն արդեն երեխա ունենալու հույս չուներ, երբ բժիշկները հայտնել են արգանդի փոխպատվաստման հնարավորության մասին: Մինակաշիի համար դոնոր է դարձել 45-ամյա մայրը: Վիրահատությունը հաջողությամբ կատարվել է անցյալ տարվա մայիսին, իսկ վիրահատությունից 40 օր հետո անցակացվել է ԱՄԲ միջամտություն:

Բարեբախտաբար, հղիությունն անցել է առանց բարդությունների: Առողջ երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ, քանի որ բժիշկները մտավախություն ունեին, որ բնական ծննդաբերությունը բացասաբար կանդրադառնա արգանդի վրա:

Աշխարհում առաջին արգանդի փոխպատվաստման վիրահատությունը կատարվել է 2014 թվականին Շվեդիայում: Այդ ժամանակ 36-ամյա Մալին Սթենբուրգի համար դոնոր էր դարձել 61-ամյա կինը:

Աղբյուրը՝ The Daily Mail 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է