Հիվանդության պատճառով կնոջ ոտքերի մեջ 72 լիտր ճարպ է կուտակվել (ֆոտո)

21 նոյեմբերի, 2018  12:35

42-ամյա Քլեր Թիքլը բախվել է առողջական լուրջ խնդիրների: The Daily Mail-ը հայտնում է, որ կնոջ մոտ զարգացել է լիպեդեմա քրոնիկական հիվանդությունը, որը հայտնի է նաեւ «հիվանդագին ճարպակալման համախտանիշ» եւ «գալիֆեի համախտանիշ» անուններով:

Քլերի ոտքերի շրջագիծը լիպեդեմայի պատճառով հասել է 91 սմ-ի, դրանցում կուտակվել է ընդհանուր 72 լիտր ճարպ: Կինը ոտքերի ուռածության վրա ուշադրություն է դարձրել 16 տարեկանում: Հիվանդությունը պրոգրես է ունեցել, եւ 30 տարեկանում Քլերի քաշը կազմել է 178 կգ:

Ախտորոշումը կատարվել է միայն 2008 թվականին: Այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում եւ ընդգրկում է կին բնակչության 11 տոկոսը: 2014 թվականին Քլերի յուրաքանչյուր ոտքի շրջագիծը կազմել է 91 սմ:

Սննդակարգերի օգնությամբ նիհարելու փորձերից հետո կինը որոշել է լիպոկսացիա կատարել: Առաջին երեք վիրահատությունները կատարվել են 2016 թվականի ապրիլին, հուլիսին եւ հոկտեմբերին. ազդրերից, ծնկներից եւ կրկնակզակից հեռացվել է 32 լ ճարպ:

Եվս երեք վիրահատություն նշանակվել են 2017 թվականի հունվարին, մարտին եւ մայիսին: Այդ ժամանակ վիրաբույժները 35 լ ճարպ են հեռացրել Քլերի հետույքից եւ իրանի վերին մասին: Հաջորդ երեք վիրահատություններից հետո կինը հրաժեշտ է տվել եւս 6 լ ճարպային նստվածքի:

Դրանից բացի, սպիների պատճառով Քլերին կատարվել է կոսմետիկական վիրահատություն, ինչպես նաեւ փորի ձգում (հեռացվել է 9,45 կգ ավելորդ մաշկ):

Տարած վիրահատությունների շնորհիվ կինը հիմա 101 կգ է կշռում: Երեւան եկած վստահությունը նրան օգնել է երկարատեւ ընդմիջումից հետո առաջին անգամ սիրային հարաբերություն հաստատել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում