Չինաստանում կեղծված պահպանակների խոշոր խմբաքանակ է բացահայտվել։ New York Post–ը հայտնում է, որ չինական խմբավորումը վաստակել է 6 միլիոն դոլարից ավելի՝ սուպերմարկետներին ու հյուրանոցներին անորակ ապրանք մատակարարելով, որոնք ստացվել են օգտագործված պահպանակների վերամշակման արդյունքում։
Ընդհանուր առմամբ, ոստիկաններին հաջողվել է առգրավվել 500 հազար արկղ կեղծված արտադրանք, որը ներկայացվել էր Durex–ի ապրանքանիշի փաթեթավորմամբ։
Կեղծված պահպանակները պատրաստվել են տնային պայմաններում, ընդ որում՝ բոլոր բաղադրիչներն իրար են խառնվել դույլի մեջ։ Պատրաստի արտադրանքի մեջ սնկային վարակներ են հայտնաբերվել։ Բացի այդ, կեղծ արտադրանքի վրա անցքեր եւ պատռվածքներ են եղել։
Սա առաջին դեպքը չէ, երբ Չինաստանում բացահայտվում են հայտնի ապրանքանիշների կեղծված պահպանականեր։ Այսպես, փետրվարին բացահայտվել է 2 մլն տնային պայմաններում պատրաստված արտադրանք, որոնք թողարկվել են Durex ու Okamoto բրենդների անվան տակ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում