9 ամիսների ընթացքում 388 երեխա այրվածքներ են ստացել, նրանցից 370-ը՝ տնային պայմաններում

26 նոյեմբերի, 2018  10:35

2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում այրվածքների պատճառով բուժօգնության է դիմել 388 երեխա, որից 370-ը տեղի են ունեցել տնային պայմաններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ առավել խոցելի են ամենափոքր երեխաները, հատկապես 1-2 տարեկանները, որոնք կազմել են այրվածք ստացողների 54%-ը: Ուշագրավ է այն, որ 0-5 տարեկանների շրջանում այրվածքներն եղել են տնային կենցաղային վնասվածքների ամեն 7-րդ դեպքի պատճառը:

Իսկ մինչև 1 տարեկանների շրջանում այրվածքները կազմում են վնասվածքների 25%-ը՝ զիճելով միայն բարձրությունից ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում