Ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշը կարող է ծրագրավորված լինել գեներում: Այսպիսի եզրահանգում է կատարել գիտնականների միջազգային խումբը՝ Ուելսի Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Անիտա Թափարի ղեկավարությամբ:
Հետազոտության շրջանակում վերլուծվել են ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշով ավելի քան 20 հազար հիվանդների գենետիկ տվյալները: Դրանից բացի, գիտնականները դրանք համեմատել են ավելի քան 35 հազար մարդկանց տվյալների հետ, որոնց մոտ այս խանգարումն ախտորոշված չէր: Արդյունքում փորձագետներին հաջողվել է տարբերություններ հայտնաբերել առաջին եւ երկրորդ խմբերում ընդգրկված փորձարկվողների գենոմի 12 հատվածներում:
Հանրագումարում դրանք 22 տոկոսով մեծացնում են ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի զարգացման հավանականությունը: Ընդ որում՝ գիտնականները չեն բացառում այն հավանականությունը, որ իրականում իրավիճակը կարող է ավելի լուրջ լինել: Պարզվել է, որ ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի գենետիկ գործոնը համահարաբերակցվում է դեպրեսիայի, ճարպակալման եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականության հետ:
Սա նշանակում է, որ ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի ախտորոշմամբ անձինք պետք է իրենց առողջությանն ավելի ուշադիր վերաբերվեն:
Հետազոտության արդյունքները ներկայացված են Nature Genetics գիտական ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day