Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել

8 դեկտեմբերի, 2018  15:33

Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան №42 դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը XI դասարանի աշակերտներին կոչ է արել մասնակցել ԼԳՏԲ համայնքի աջակցության ակցիային: Այս մասին այսօր ասուլիսին հայտնեց տվյալ դպրոցի աշակերտներից մեկի ծնող, բժիշկ թերապեւտ Լամարա Մանուկյանը:«Ես անընդունելի եմ համարում նման հանգամանքը, հաշվի առնելով այն, որ դեռահասային տարքիում երեխաների մոտ սեռական կողմնորոշման մասին պատկերացումը հստակ ձեւավորված չէ:Նրա խոսքով, ուսուցչուհին նաեւ դաժանաբար ծաղրել է աշակերտներին, վիրավորել եւ անգամ ֆիզիկական բռնություն կիրառել:«Ես այս փաստն ապացուցող ձայնագրություններ ունեմ: Դրանք բոլորը փոխանցվել են ոստիկանությանը: Նախաքննությունն արդեն ավարտվել է», - ասաց Մանուկյանը:Նա, մասնավորապես տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը հրապարակավ խոսատցել է ծեծել բարձր դասարաների աշակերտուհիներին, դեռահասներին վիրավորական նկատողությունների միջոցով ստորացրել է (օրինակ՝ նրանց, ովքեր ավելորդ քաշ ունեին, խոստացել է նրանց փորից բռնցքամարտի տանձիկ սարքել ): Բացի այդ, հարվածելուց առաջ նա մատանու քարը հակառակ կողմով շրջել է, որպեսզի ավելի ուժեղ ցավ պատճառի:Նա նաեւ սկսել է հնչեցնել լավ գնահատականների գները. Օրինակ՝ 8 գնահատականը ուսուցչուհին 80 հազար դրամ է գնահատել:Հովհաննիսյանի վարքի պատճառները բժիշկ թերապեւտը բացատրում է դպրոցում լարված իրավիճակով, որի պատճառոը ներկայիս տնօրենի դեմ բողոքի ակցիաներն էին:«Տնօրենին աջակցող եւ հակառակը՝ չաջակցող ուսուցիչների միջեւ միջանձնային պայքար է գնում եւ դրանից տուժում են երեխաները: Իմ որդու դասարանում հիմնականում աջակցում են տնօրենին եւ դասղեկին, ինչի պատճառով էլ ուսուցչուհին սկսել է նրանց վրա զայրանալ», - ասաց նա:Ծնողների բողոքներից հետո, Հովհաննիսյանը այլեւս այդ դասարանին չի դասավանդում, սակայն շարունակում է աշխատել դպրոցում:«Դպրոցի տնօրենի եւ ոստիկանների հետ զրույցում նա ամեն ինչ հերքում է: Մեր ցանկությունն է հասարակության ուշադրությունը հրավիրել աշակերտների դեմ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության փաստերին», - ընդգծեց նա:Հոգեբան Տաթեւիկ Նահապաետյանն իր հերթին ասաց, որ դեռահասների վրա նման ճնշումը, ծաղրը կարող է էական հետեւանքներ ունենալ նրանց հոգեկանի վրա՝ ինքնասպանության մտքեր եւ լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացնելով: «Դրա արդյուքնում դեռահասը կարող է պարփակվել եւ դադարել հավատալ իր ուժերին եւ իրեն», - ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում