Վերջին ամիսներին «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում կատարվել է ֆերրիտինի ստուգման 2010 հետազոտություն. ֆերրիտինը բարդ սպիտակուցային համալիր է, որի մակարդակի ցուցանիշները շատ բան կարող են ասել մարդու առողջական վիճակի մասին:
«Աստղիկ» ԲԿ լաբորատորիայի վարիչ Մարինե Մանուկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ հետազոտությունները կատարվում են Roche ֆիրմայի Cobas e 411 անալիզատորով՝ էլեկտրաքիմոլյումինիսցենտային մեթոդի օգտագործմամբ, որն այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում համարվում է ամենաճշգրիտ եւ հուսալի մեթոդներից մեկը:
Ֆերրիտինի մակարդակի ստուգման անալիզ հանձնած հիվանդների 85.4 տոկոսը կանայք են, այդ թվում՝ հղիներ: Անալիզ հանձնողների 52 տոկոսը մինչեւ 42 տարեկան կանայք են: Հենց այս տարիքային խմբում է առավել հաճախ հանդիպում արյան մեջ ֆերրիտինի ցածր մակարդակ:
Այսպիսով, ի՞նչ է ֆերրիտինը, եւ ինչի՞ մասին են վկայում արյան մեջ դրա մակարդակի նորմայից բարձր կամ ցածր ցուցանիշները:
Ֆերրիտինը բարդ սպիտակուցային համալիր է, որը մարդու օրգանիզմում կատարում է երկաթի հիմնական միջբջջային դեպոյի դեր. ֆերրիտինի մեկ մոլեկուլը կարող է պարունակել երկաթի մինչեւ 4 հազար ատոմ: Փաստացի ֆերրիտին է պարունակվում բոլոր օրգաններում եւ հյուսվածքներում, հատկապես՝ լյարդում, փայծաղում եւ ոսկրածուծում:
Ֆերրիտինի նշանակությունը չի կարելի թերագնահատել, քանի որ հենց այս նյութն է երկաթի մետաբոլիզմի գլխավոր մասնակիցը: Արյան մեջ ֆերրիտինի մակարդակը օրգանիզմում երկաթի պաշարի ցուցիչն է, ինչպես նաեւ կարող է օգտագործվել երկաթ-դեֆիցիտային անեմիայի եւ քրոնիկական հիվանդությունների դեպքում անեմիայի դիֆերենցիալ ախտորոշման համար:
Կանանց դեպքում արյան մեջ ֆերրիտինի նորման 13-150 նգ/մլ է, իսկ տղամարդկանց դեպքում՝ 30-400 նգ/մլ:
Ֆերրիտինի մակարդակի նվազում է դիտվում հետեւյալ դեպքերում՝
երկաթի դեֆիցիտի երկաթ-դեֆիցիտային անեմիայի քրոնիկական արյունահոսության սնունդի մեջ երկաթի անբավարար պարունակության միատեսակ սննդի ընդունման հղիության երկաթի ներծծման խանգարման սուր արյունահոսության:Մասնագետը նշեց, որ ֆերրիտինի մակարդակի նվազումը 10 նգ/մլ-ից ցածր վկայում է հիվանդի մոտ երկաթ-դեֆիցիտային անեմիայի առկայության մասին, որը անեմիայի ամենատարածված տեսակն է:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհում երկաթ-դիֆիցիտային անեմիայով տառապում է 1.8 միլիարդ մարդուց ավելի: Հիվանդությունն ախտորոշվում է շիճուկային երկաթի եւ արյան մեջ ֆերրիտինի մակարդակի տվյալների հիման վրա:
Ֆերրիտինի դեֆիցիտ է հայտնաբերվել «Աստղիկ» ԲԿ-ում անալիզ հանձնած մարդկանց 20 տոկոսի մոտ: Նրանցից 95 տոկոսը կանայք են, եւ միայն 5 տոկոսը՝ տղամարդիկ: Հետաքրքիր է, որ մինչեւ 40 տարեկան կանայք ավելի հաճախ են բախվում ֆերրիտինի ցածր մակարդակի խնդրին, քան 40-ն անց կանայք: Սա պարզ բացատրություն ունի. վերարտադրողական տարիքի կանայք ամեն ամիս արյան կորուստ են ունենում, դրանից բացի՝ հղիությունը եւ կրծքով կերակրելը եւս բերում են արյան մեջ ֆերրիտինի մակարդակի նվազմանը: Կնոջ օրգանիզմն ամբողջ հղիության ընթացքում լրացուցիչ կորցնում է երկաթի մոտ 1 գրամ, ինչը բերում է օրգանիզմում ֆերրիտինի մակարդակի նվազման: Ֆերրիտինի պարունակությունը մինչեւ նվազագույնի է հասնում հղիության 3-րդ եռամսյակում:
Արյան մեջ ֆերրիտինի մակարդակի նորմայից բարձր ցուցանիշները նույնպես ախտորոշիչ նշանակություն ունեն: Ֆերրիտինի պարունակությունը կարող է նորմայից բարձր լինել հետեւյալ դեպքերում՝
երկաթի ավելցուկի (հեմոքրոմատոզ) լյարդի ախտահարումների (ալկոհոլային հեպատիտ) սուր լիմֆոբլաստային եւ միոբլաստային լեյկոզների սուր եւ քրոնիկական վարակիչ բորբոքային հիվանդությունների՝ օստիոմիելիտ, թոքային վարակներ, այրվածքներ, համակարգային կարմիր գայլախտ, ռեւմատոիդ արթրիտ լիմֆոգրանուլոմատոզի կրծքագեղձի քաղցկեղի օրալ հակաբեղմնավորիչների ընդունման:Ֆերրիտինը կարող է նաեւ օգտակար օնկոմարկեր ծառայել քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ ոսկրածուծի, կրծքագեղձի, շագանակագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերում: Ֆերրիտինի մակարդակը կարող է ժամանակավորապես բարձրանալ նաեւ արյան փոխներարկումից կամ հեմոդիալիզից հետո:
«Աստղիկ» ԲԿ լաբորատորիայում անալիզ հանձնած մարդկանց 10 տոկոսի մոտ ախտորոշվել է արյան մեջ ֆերրիտինի բարձր մակարդակ: Նրանցից 75 տոկոսը կանայք են: Անալիզ հանձնած կանանցից 71 տոկոսի եւ տղամարդկանցից 75 տոկոսի մոտ ֆերրիտինի մակարդակը նորմայի մեջ է եղել:
Ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում արյան մեջ ֆերրիտինի մակարդակի ստուգման հետազոտություն անցնել.
եթե Hb-ի արդյունքները չեն հասցրել իջնել, իսկ արյան մեջ կա երկաթի անբավարարություն եթե հիվանդի մոտ քրոնիկական լյարդային անբավարարություն է եւ/կամ եթե նա հեմոդիալիզ է ստանում, ֆերրիտինի մակարդակի ստուգման անալիզը կարող է երկաթի պաշարի վիճակը գնահատելու չափանիշ լինել եթե հիվանդն ընդունում է երկաթ պարունակող դեղամիջոցներ եթե անհրաժեշտ է քրոնիկական անեմիան տարբերակել երկաթի դեֆիցիտից:Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում