2018-ի բարի բժշկական նորությունները

1 հունվարի, 2019  12:14

2018 թվականը հարուստ էր բարի լուրերով, որոնք հուսադրում են, որ անգամ ամենահամարձակ երազանքներն իրականանում են:

Ֆլորիդայում հուզիչ դեպք է տեղի ունեցել: 88-ամյա Ժենեվեւա Պուրինտոնը (Genevieve Purinton) 69 տարի  անց միացել է դստեր հետ, որը նա կարծում էր մահացել է ծնվելու ժամանակ:

New York Post-ը հաղորդում է, որ մայրը եւ դուստրը միավորվել են ԴՆԹ տվյալներով կայքի շնորհիվ: Ժենեվեւան Կոննի Մոուլթրուին ունեցել է 1949 թվականին, երբ 18 տարեկան էր: Ծննդաբերությունից  հետո նրան ասել էին, որ երեխան մահացել է:

Ավստրալիայից 102-ամյա Իրեն Օ՛Շիան աշխարհում ամենատարեց պարաշյուտիստն է դարձել: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նա իր կյանքում երրորդ անգամ օդանավից ցատկել է պարաշյուտով:

Իրեն Օ՛Շիան ծնվել է 1916 թվականի մայիսի 30-ին, իր 100-րդ տարեդարձի օրը որոշել էր կյանքում առաջին անգամ պարաշյուտով ցատկել եւ հաղթահարել էր մոտ 4200 կմ բարձրություն: Երկրորդ ցատկը նա կատարել է մեկ տարի հետո, իսկ երրորդը՝ երեկ: Ավելին՝ տիկին Օ՛Շիան հույս ունի, որ երրորդ ցատկը վերջինը չի լինի:

 Արտասովոր պատմություն է տեղի ունեցել 30–ամյա Քելլի Սովաթսկու հետ, որը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ուներ։ Աղջկա կյանքը փրկել է հոկեյի հանդեպ սերը, իսկ ավելի ճիշտ՝ սերը «Pittsburgh Penguins» հոկեյի թիմի հանդեպ։

Նա մեծ պաստառ է պատրաստել՝ իրեն օգնելու կոչով եւ դրանով ուղեւորվել է իր սիրելի «Pittsburgh Penguins»–ի հանդիպումը դիտելու։ Արձագանքները ստացվել են արդեն առաջին րոպեներից։ Իսկ երկու օր հետո նրա հետ կապ է հաստատել 35–ամյա Ջեֆ Լինդը, որն արդյունքում դարձել է նրա դոնորը:

Սերը կարող է ամեն ինչ հաղթել: Դա ապացուցել է Քեն եւ Ջեյն Գրեմինգ տարեց ամուսնական զույգը: Նրանք կարողացել են հաղթահարել կրծքագեղձի քացկեղը, որը նրանց մոտ ախտորոշվել էր մի քան ի ամսվա տարբերությամբ:

Քենը եւ Ջեյնն ամուսնացել են 1971 թվականին, ծանոթանալուց հետո ընդամենը 3 շաբաթ անց: Այսօր նրանք ԱՄՆ Օհայո նահանգի Արմհերսթում անշարժ գույքի ընկերության սեփականատեր են: Երկուսն էլ ստիպված էին ենթարկվել մաստէկտոմիայն՝ կրծքագեղձի հեռացման վիրաբուժական վիրահատություն: Այդ դժվար շրջանում ամուսիններն աջակցում էին միմյանց եւ փորձում էին լավատեսորեն տրամադրվել բուժմանը:

Հուզիչ պատմություն Էլի փոքրիկի մասին, որըսահմանված ժամկետից 13 շաբաթ շուտ էր ծնվել: Փոքրիկը լույս աշխարհ էր եկել 1 ֆունտ 8 ունցիա (մոտ 450 գրամ) քաշով եւ այնքան փոքրիկ էր, որ տեղավորվում էր մոր ափի մեջ: Փոքրիկը մահանալուց հազիվ է փրկվել. կյանքի առաջին երկու շաբաթում նա ստացել է ուղեղի երկու արյան զեղում:

Բժիշկների կարծիքով՝ Էլիի ուղեղը ծանր վնասված էր լինելու, եւ նա գամվելու էր հաշմասայլակին: Սակայն ուղեղի արյունահոսությունն ինքնաբերաբար ներծծվել է՝ առանց բուժման, եւ բժիշկների կանխատեսմամբ՝ Էլին կապրի նորմալ, լիարժեք կյանքով:

Source: The Daily Mail/ New York Post/ FOX13

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում