Նիհարել ցանկացողների համար հետազոտողները ստեղծել են մի ներարկում. այն ստիպում է ուղեղին մտածել, որ օրգանիզմը հագեցել է։ Այս ներարկումը արդեն կոչել են փրկություն ճարպակալումից։ Այն գործում է որպես «ախորժակի հորմոն», որը մի քանի ժամ մնում է մեր օրգանիզմում։ Ահա այսպես է առաջանում երեւակայական հագեցվածության զգացումը։
Այս դեղամիջոցը, հավանաբար հասանելի կլինի մեկ տարվա ընթացքում, հաղորդում է The Telegraph-ը։ Դեղամիջոցի ներարկումը պետք է կատարել օրական մեկ անգամ։ Եւ ինչպես ասել են դրա ստեղծողները՝ այն կօգնի երկու չափսով նիհարել։
Ներարկվող լիրագլուտիդը ոչ միայն ուղեղին հագեցվածության մասին ազդակներ է հաղորդում, այլեւ իջեցնում է ճնշումը, նվազեցնում դիաբետի առաջացման հավանականությունը եւ անգամ դանդաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը՝ ամեն օր նախաճաշից առաջ լիրագլուտիդ ընդունող կանայք տարեկան, միջին հաշվարկներով, նիհարել են 8,6 կիլոգրամով։ Կանանց մեկ երրորդի մոտ քաշի նվազեցումը կազմել է 10,4կիլոգրամ։
Ընդհանուր առմամբ այս դեղամիջոցը ստուգել են 4000 տղամարդու եւ կնոջ վրա 12 ամսվա ընթացքում։ Հետազոտության մասնակիցների գրեթե երկու երրորդը նվազագույնը կորցրել է իր քաշի 10 տոկոսը։ Իրանի շրջագիծը նվազել է 5 սմ-ով։ Բացի այդ, դեղամիջոցը ավելի հեշտացրել է շաքարի մշակման գործընթացը եւ իջեցրել ճնշումը։ Լիրագլուտիդ արտադրում է Novo Nordisk ընկերությունը՝ որպես հակադիաբետիկ միջոց։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day