Արհեստական ինտելեկտը նկարով կարող է պարզել բնածին հիվանդությունը

10 հունվարի, 2019  17:51

Արհեստական ինտելեկտն ի զորու  է նկարով ախտորոշել բնածին հիվանդությունը: CNN-ը հայտնում է,որ ԱՄՆ-ից, Իսրայելից եւ Գերմանիայից ծրագրավորողների խմբի կողմից ստեղծված DeepGestalt ալգորիթմը կարող է մարդու դիմագծերով որոշել գենետիկ հիվանդությունը:

Ընդհանուր առմամբ արհեստական ինտելեկտի համակարգ է ներբեռնվել  17 հազար մարդու նկար, որոնց մոտ 200 գենետիկ հիվանդություն էր ախտորոշվել: 502 նկարներով փորձի արդյունքներով պարզվել է, որ ալգորիթմի ճշգտրությունը կազմում է 91 տոկոս: Նունանի համախտանիշի հայտնաբերման ժամանակ արհեստական ինտելեկտի ճշգտրությունը հասել է 64 տոկոսի, իսկ կլինիցիստների դեպքում այդ ցուցանիշը հասել է մոտ 20 տոկոսի:

Տվյալ համակարգը կկարողանան օգտագործել միայն բժշկական հաստատությունների աշխատակիցները: Բանն այն է, որ նախագծի հեղինակները աննպատակահարմար են համարում ծրագրի ծածկագիրը հրապարակային դարձնել՝ մտավախություն հայտնելով, որ գործատուները կարող են բնածին հիվանդություններով մարդկանց դեպքում խտրականություն դնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում